Տղամարդը ձեռքերով սպանել է առյուծին, եփել և կերել (լուսանկար)
ԱյլՈւգանդայի արևելքում գտնվող Իգանգա քաղաքի բնակիչը սպանել է առյուծին, եփել և կերել։ Այդ մասին գրում է Daily Star-ը։
Տեղի բնակիչների խոսքով՝ տղամարդը, ում անունը չի հաղորդվում, կռվել է գիշատչի հետ, որը ներխուժել էր նրա տուն և մերկ ձեռքերով հաղթել նրան։ Twitter-ում հրապարակված լուսանկարներում տղամարդու ձեռքերը, կուրծքն ու գլուխը մի քանի տեղից վիրակապված են, իսկ բազմաթիվ վիրակապերի տակից արյուն է հոսում։ Հայտնի չէ, թե նա ինչ վնասվածքներ է ստացել, սակայն լուսանկարներում երևում է` ամբողջ մարմնի վրա վիրակապեր ու քերծվածքներ են։
Նշենք, որ տղամարդու այս քայլը քննադատությունների է արժանացել համացանցում. «Առյուծի դեմ կռվելը կարող է թվալ խիզախություն, բայց դա չափազանց ռիսկային է, և կենդանիներին սպանելը չպետք է խրախուսվի, քանի որ մարդիկ պետք է պաշտպանեն վայրի բնությունը»,- գրել է օգտատերերից մեկը: