Կիևը հրաժարվել է ստամբուլյան համաձայնություններից, իրավիճակը մտել է փակուղի. Պուտին
ԱշխարհՈւկրաինայի իշխանությունները հրաժարվել են Ստամբուլում ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչի հետևանքով իրավիճակը մտել է փակուղի։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում ոչինչ թաքցնել «Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունից և ամեն ինչ օբյեկտիվորեն լուսաբանում են»։
«Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ծրագրվածի համեմատ, Զինված ուժերի Գլխավոր շտաբն ամեն ինչ անում է, որպեսզի հասնի նպատակներին նվազագույն կորուստներով», - հավելել է նա։
Պուտինը ողբերգություն է անվանել այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, սակայն ընդգծել է, որ Ռուսաստանին այլ կերպ վարվելու ընտրություն չէր մնացել:
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ողբերգություն է, բայց Ալեքսանդր Գրիգորևիչը (Լուկաշենկոն) ճիշտ է ասել` ընտրություն չկար: Ուղղակի ընտրություն չկար, հարցը միայն այն էր, թե երբ կսկսվի: Այսքանը», - ասել է Պուտինը: