Դուբայում բացվել է տարածաշրջանի ամենախոշոր նորարարական գրադարանը (տեսանյութ)
ՏեսանյութերԴուբայի էմիրության կառավարիչ Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) բիզնես կենտրոնում բացել է իր անունով ամենախոշոր նորարարական գրադարանային համալիրը, գրում է Al Arabia-ն։
7-հարկանի շենքում տեղակայվել է տարբեր աշխատանքների լայնածավալ հավաքածու։ Շենքի կառուցումն արժեցել է 272 միլիոն դոլար։
Նոր «մեգագրադարանը» կոչված է դառնալ Պարսից ծոցի «մշակութային փարոս»։ Մաքթումը բացման արարողության ժամանակ ասել է. «Մենք մշակութային եւ ինտելեկտուալ կենտրոն ենք բացում նոր սերունդների համար, որի միջոցով մենք ձգտում ենք խթանել ընթերցանությունը, տարածել գիտելիքը, աջակցել հետազոտողներին եւ գիտնականներին: Մեր նպատակն է լուսավորել մարդու միտքը»։
Նա նշել է, որ տնտեսությունը գիտելիքի կարիք ունի, իսկ քաղաքականությանը՝ խելքի։
Դուբայի գրադարանային կենտրոնը հավաքել է ավելի քան մեկ միլիոն տպագիր եւ թվային գրքեր՝ արաբերեն եւ օտարալեզու, ավելի քան 6 միլիոն ատենախոսություններ, մոտ 73 000 երաժշտական պարտիտուրներ, 75 000 տեսանյութեր, մոտ 13 000 թվայնացված գիտական հոդվածներ, ավելի քան 5000 պատմական տպագիր եւ թվային տարածաշրջանային ամսագրեր, ինչպես նաեւ շուրջ 35 հազար տպագիր եւ թվային ամսագրեր ու թերթեր ամբողջ աշխարհից, գրեթե 500 հազվագյուտ հավաքածուներ։
Շենքում սպառվող էլեկտրաէներգիայի 10 տոկոսն արտադրվում է տանիքի արեւայինմարտկոցներով, իսկ օդորակիչների գոլորշիացումից ջուրը հասնում է ինտերիերում տեղադրված բույսերին։