Մենք ականատեսն ենք նոր տիպի պետության ծնունդին. Տիգրան Սարգսյան
ՔաղաքականԺամանակակից թվային դարաշրջանում պետական ինքնիշխանությունը ԵԱՏՄ անդամ երկրների կողմից կարող է պահպանվել երկու գործիքների կիրառմամբ՝ ինտեգրացիայի և թվային տրանսֆորմացիայի միջոցով: Ինչպես հայտնում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) մամուլի ծառայությունը, այս մասին Կազանում ՌԴ Նախագահական ակադեմիայի կազմակերպած Միջազգային ամառային հավաքի ժամանակ նշել է ՀՀ նախկին վարչապետ, ԵԶԲ «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանը:
«Պետությունները կպաշտպանեն իրենց ինքնիշխանությունը թվային էկոհամակարգերի և թվային հարթակների օգտագործման միջոցով: Սա դառնալու է պետության կարևորագույն գործառույթը, որը նախկինում չկար», - ասել է Սարգսյանը:
Ըստ ՀՀ նախկին վարչապետի, առավել արդյունավետ կդառնան այն պետությունները, որոնք կներդնեն հարթակային լուծումներ կառավարման և որոշումների ընդունման մեջ, որոնք և կձևավորեն թվային էկոհամակարգեր:
«Այս կերպ մենք ականատես ենք դառնում նոր բնույթի պետության ստեղծմանը», - հավելել է նա:
Սարգսյանի կարծիքով, նոր տեսակի պետությունների թվային ինքնիշխանության ապահովման համար, որոնց աստիճանաբար վերածվում են ԵԱՏՄ երկրները, անհրաժեշտ է ինտեգրացիա: Այս առումով ԵԱՏՄ-ն յուրօրինակ միավորում է, որտեղ հաշվի են առնվում անդամ պետությունների առանձնահատկությունները, և որտեղ երկրներն ունեն որոշումների ընդունման համար հավասար հնարավորություններ:
«Այդ պատճառով ես պնդում եմ, որ թվային ինքնիշխանությունը հնարավոր է իրացնել միայն եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտի շրջանակում, իսկ ինտեգրացման սկզբունքները հնարավոր է տեղայնացնել ԵԱՏՄ-ում բացառապես թվային տրանսֆորմացիայի շնորհիվ: Այս կերպ ես տեսնում եմ մեր երկրների առջև ծառացած գլոբալ մարտահրավերների լուծումները», - նշել է նա: