Մեծ Բրիտանիայում տրանսգենդերների նկատմամբ հարգանքից դրդված կերակրումը կարող են անվանել «կրծքային աջակցություն»
ԱյլՄեծ Բրիտանիայի մանկաբարձների և գինեկոլոգների թագավորական քոլեջն առաջարկել է փոխել բժիշկների կողմից տրանսգենդերների բուժման ուղեցույցը, ըստ որի՝ կրծքով կերակրումը նրանց հետ շփվելիս պետք է անվանվի «կրծքային աջակցություն»: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Times թերթին։
Նման առաջարկը նպատակ ունի հնարավորինս վերացնել սեռի նշումը պաշտոնական փաստաթղթերում և այդպիսով այն ավելի բարեկամական դարձնել այն մարդկանց համար, ում գենդերային ինքնությունը չի համընկնում ծննդյան ժամանակ իրենց հատկացված սեռին:
Նշվում է, որ, ըստ քննադատների, նման նորամուծությունները կասկածի տակ են դնում կենսաբանության հիմքերը, հանգեցնում են ապամարդկայնացման և կանանց երկրորդ պլան մղելուն:
Առողջապահության ազգային ծառայությունն արդեն քննադատության է ենթարկվել այս տարի, երբ հեռացրել էր «կին» բառը ձվարաններին, արգանդին և արգանդի վզիկի քաղցկեղին նվիրված իր բոլոր կայքերից՝ փորձելով հասնել գենդերային չեզոքության, գրում է Times-ը: