Երեւանում սպանություն է տեղի ունեցել
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աերացիա թաղամասում հայտնի «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու պարեկները նշված սուպերմարկետի մոտ հայտնաբերել են տղամարդու դի։
Դեպքի փաստով «սպանություն» հատկանիշներով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Շենգավիթի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի տղամարդ մոտենում է սպանվածին, ձեռքին եղած «բիտայով» հարվածում է նրան եւ նստելով ավտոմեքենան դիմում փախուստի։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևան քաղաքի քրեական ոստիկանները, Շենգավիթի ոստիկաններն ու Շենգավիթի քննչական բաժնի քննիչները արդեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը պարզել են և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կասկածյալին և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։