ԱՄՆ նախկին նախագահ Թրամփը փորձում է փաստաբան գտնել, բայց բոլորը հրաժարվում են. WP
Համաշխարհային ՄամուլԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և նրա օգնականները Ֆլորիդայի Մար-ա-Լագոյում գտնվող իր կալվածքում խուզարկություններից հետո ութ օր շարունակ փորձում են հավաքել «իրավաբանների թիմ», բայց ոչ ոք չի համարձակվում ներկայացնել քաղաքական գործչի շահերը: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Բոլորը նրան ասում են՝ ոչ»,- պարբերականին ասել է հանրապետական փաստաբանը, ով նախընտրել է անանուն մնալ:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ նախկին ղեկավարը ցանկանում է ԱՄՆ արդարադատության նախարարությունում մեծ փորձ ունեցող քրեական իրավաբան գտնել։ Ինչպես նշում է The Washington Post-ը, Թրամփի վստահելի անձինք և նրա խորհրդականները լրջորեն անհանգստացած են փաստաբաններով, որոնք արդեն աշխատում են քաղաքական գործչի մոտ։ Ընդգծվում է, որ նրանցից շատերը նման դեպքերի համար գրեթե փորձ չունեն։
Նշվում է, որ նախկին նախագահի բնավորությունը խանգարում է լավ մասնագետներ գտնել։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփը առանձնանում է «կռվարարությամբ» և միևնույն ժամանակ «երբեք չի լսում այլ մարդկանց խորհուրդները»։