ՈւՂԻՂ. Կառավարության անդամների ճեպազրույցները Պատրաստ եմ արյան, մեզի, մազի նմուշ տալ, թող տանեն ստուգեն՝ կա՞ թմրանյութ, թե ոչ. Կարեն Սարուխանյան «Դասասենյակի անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով», «գյուղի բնակիչներն էլ դարդ չունեի՞ն» (տեսանյութ) «Լվա ինքդ» եղանակով ավտոլվացման կետերում փրփրաջուրը հոսում է ուղիղ գետը․ Փաշինյան (տեսանյութ) Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է Փաշինյանը խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին ու ԳՇ գեներալին (տեսանյութ) Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանում Համայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր պիտի սահմանենք. Փաշինյան Դիտարկում ենք ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Լեհաստանի նախագահ Փաշինյանը խոստովանեց՝ ՀՀ օրհներգը փոխելու նախագծին ինքը քաղաքական մասնակցություն է ունեցել (տեսանյութ) Մենք ռազմավարական նպատակ ենք արձանագրել, որ ՀՀ-ում հաստատվի համընդհանուր արդարության զգացում․ Փաշինյան (տեսանյութ) 6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը 

Պատգամավորն ու ոստիկանությունը թաքցնում էին Աղավնոյի թալանը, իսկ նախարարը հաստատեց. Նաիրի Հոխիկյան

Բլոգոսֆերա

Մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թե ինչպես պատգամավորն ու ոստիկանությունը թաքցրին թալանը, իսկ 20 օր հետո նախարարը հաստատեց․ բացահայտման հետքերով։

2022-ի օգոստոսի 5-ին Աղավնոյից լուր ստացա, որ տեղում արդեն թալան կա։ Տեղի բնակիչներից մի կին նույնիսկ զանգահարեց, թե ինքը տեսել է, ինչպես են տարել գյուղի որոշ մալուխներ և այլ իրեր։ Հետո հրապարակում արեց նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ նշելով, թե կոնկրետ ինչ են թալանել Աղավնոյից՝ մալուխներ, դվիժոկ և այլն։ Զանգահարեցի գյուղապետ Անդրանիկ Չավուշյանին։ Հաստատեց։ Տես՝ նկար 1
 

 

1

Հրապարակում արեցի այդ մասին՝ միայն ամոթանք տալով թալանչիներին ու ոստիկանության ուշադրությունը հրավիրելով այդ իրողության վրա։ Տես նկար 2։
 

 

2

Օգոստոսի 6-ին շտապեց հերքող հրապարակում անել Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը՝ ինձ ստախոս անվանելով ու համոզելով, թե Աղավնոյում ոչ մի թալան չկա։ Վիտալի Բալասանյանի կուսակից պատգամավորի գրառումը տես նկար 3։
 

 

3

Օգոստոսի 6-ին Արցախպրեսս լրատվական կայքը, ամենայն հավանականությամբ, նույն պատգամավորից եկած առաջարկ/խնդրանքով մի հրապարակում արեց՝ հերքելով իմ հրապարակումը Աղավնոյի թալանի մասին։ Նույնիսկ Արցախի ոստիկանությունը մեկնաբանեց, թե թալանի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Հորդորում ենք բնակիչներին չտրվել ակնհայտ կեղծիք պարունակող նյութերին և հիմք ընդունել միայն պաշտոնական լրահոսը»,- ասել էր Արցախի ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Տես նկար 4։

 

4

Օգոստոսի 6-ի երեկոյան ես Աղավնոյում էի։ Զանգեցի գյուղապետ Անդրանիկին, ասաց, պաշտոնյաներ կան գյուղապետարանում, որոնք ինձ ստախոս են անվանում։ Մինչև ես հասա գյուղապետարան՝ դեմ առ դեմ խոսելու այդ պաշտոնյաների հետ, նրանք արդեն շտապ հեռացել էին։ Այդ ընթացքը մոտ 5 րոպե էր։ Անդրանիկն ասաց՝ իրենից պահանջում են, որ ես՝ Նաիրի Հոխիկյանս, հերքեմ իմ հայտարարությունները։ Անդրանիկն ասել է, որ նման հարցով ինձ չի դիմի, քանի որ օրեր անց կապացուցվի ինչպես իր, այնպես էլ իմ ասածը։

Հաջորդ օրերին Արցախում որոշ պաշտոնյաների կողմից շարունակվեց իմ դեմ հերյուրանքը, թե իբր թալանի մասին իմ զգուշացումները կեղծիք են, և Բերձորն ու Աղավնոն պատշաճ կերպով պահպանվում են։ Եվ դա այն դեպքում, երբ ինքս տեսնում էի սեփական աչքով թալանի մասշտաբները, նույնը տեսնում էին նաև տեղի բնակիչները, որոնց արգելվում էր որևէ ավելորդ բան վերցնել բնակավայրից։

Օգոստոսի 23-ին Արցախի Տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանը պաշտոնական հայտարարություն է արել, որից մեջբերում եմ հետևյալը․ «Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը: Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար: Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր: Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները»: Տես նկար 5։
 

 

5

Ստացվում է, այն, ինչ ես օրեր առաջ ասում էի, ու ոստիկանությունը, պետական լրատվամիջոցը, պատգամավորը ջանասիրաբար հերքում ու ինձ ստախոս էին անվանում, հիմա նույն թալանի մասին փաստը հաստատում է Արցախի բարձր պաշտոնյան՝ նախարարը։ Ո՞վ է ստում՝ նախարա՞րը, թե պատգամավորը։

Հիմա արդյո՞ք այնքան բարոյականություն ու տղամարդկություն կունենան ինձ վարկաբեկող պաշտոնյաները, որ առնվազն ներողություն խնդրեն իրենց հիմար խոսքերի համար, թե՞ կմնան նույնքան անբարո ու տմարդի։ Հիմա ո՞վ է ակնհայտ կեղծիք պարունակող նյութեր տարածում, Արցախի ներքին գործերի նախարարության լրատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ հարգելի Հունան Թադևոսյան։ Գուցե նույն Արցախպրեսում էլի հարցազրույց տաք ու ասե՞ք, որ Աղավնոյի թալանի մասին Նաիրի Հոխիկյանը ճիշտ էր ասում։ Դա կլինի Ձեր կողմից տղամարդկություն։

Ինչ որ անում եմ, Արցախի ամրության համար եմ անում, իսկ չինովնիկները մնում են չինովնիկ։ Հայհոյում են, վարկաբեկում, բայց հետո երբ ապացուցվում է իրենց սնանկությունը, մոռանում են ամեն ինչ ու շարունակում չինովնիկին հատուկ մյուս գործերը։ Ազնիվ  մարդիկ, սակայն, ոչինչ չեն մոռանում։ Աստված ևս ոչինչ աչքաթող չի անում ու ոչինչ չի մոռանում։ Արցախը այդպիսի անհայրենիք չինովնիկներին չի, Արցախը հայինն է, ով ապրել ու կշարունակի ապրել Արցախում՝ թալանված, հոշոտված, բայց կանգուն Արցախում։

Դիմում եմ Արցախի բոլոր պաշտոնյաներին, ձեր մեջ կան ազնվագույն ու նվիրյալ մարդիկ, բայց կան նաև պարազիտներ։ Հարգեք Արցախի պետականությունը, հարգեք այն, ինչ դեռևս մեզ է մնացել ու սիրեք ձեր հայրենիքը։ Դրանից ավելի թանկ բան չկա, նույնիսկ սեփական գրպանն ու փորը ավելի թանկ չեն»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Երևի շտապօգնություն կանչեք, մարդ է վատացել», «Վե՛րջ, թույլ չեմ տալիս խոսեք». լարված իրավիճակ (տեսանյութ) ՈւՂԻՂ. Կառավարության անդամների ճեպազրույցները Փաշինյանին զայրացրել է Սուրեն Պապիկյանի անտեղյակությունը (տեսանյութ) Պատրաստ եմ արյան, մեզի, մազի նմուշ տալ, թող տանեն ստուգեն՝ կա՞ թմրանյութ, թե ոչ. Կարեն Սարուխանյան «Դասասենյակի անվանակոչումը եղել է գյուղի բնակիչների պահանջով», «գյուղի բնակիչներն էլ դարդ չունեի՞ն» (տեսանյութ) «Լվա ինքդ» եղանակով ավտոլվացման կետերում փրփրաջուրը հոսում է ուղիղ գետը․ Փաշինյան (տեսանյութ) Թրամփը 80-ամյա գեներալին Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց է նշանակել Դատագենետիկական փորձաքննության եզրակացությամբ բացահայտվել է հերթական գողությունը. մեղադրյալը կալանավորվել է Փաշինյանը խիստ նկատողություն տվեց Շիրակի մարզպետին ու ԳՇ գեներալին (տեսանյութ) Արցախից բռնի տեղահանվածները որքան աջակցություն կստանան 2025 թ․ նախատեսվող ծրագրի շրջանակում. պարզաբանումՀամայնքներում ծառայողական մեքենաների սահմանաչափեր պիտի սահմանենք. Փաշինյան Դիտարկում ենք ԵՄ առաքելությունում մեր ներկայացուցիչների թվի ավելացման հարցը. Լեհաստանի նախագահ Փաշինյանը խոստովանեց՝ ՀՀ օրհներգը փոխելու նախագծին ինքը քաղաքական մասնակցություն է ունեցել (տեսանյութ) Մենք ռազմավարական նպատակ ենք արձանագրել, որ ՀՀ-ում հաստատվի համընդհանուր արդարության զգացում․ Փաշինյան (տեսանյութ)6 ամսով կարգելվի ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրներ մի շարք գյուղատնտեսական արտադրատեսակների արտահանումը Հայաստանը 12.9 մլն եվրո աջակցություն կստանա Եվրահանձնաժողովից, որը կուղղվի միջուկային անվտանգությանը Հունգարիայում Հայաստանի դեսպանություն կբացվիԵս եմ իրենց բերման ենթարկել իմ մեքենայով. սահմանափակում եք իմ ազատությունը․ Օհանյանը կատակեց (տեսանյութ)Ֆրանսիան լիովին հանձնառու է աջակցելու արդար խաղաղության հասնելու վարչապետի խիզախ ջանքերին․ դեսպանԱրթուր Պողոսյանը նշանակվեց ՔԿ նախագահ, Էդուարդ Հակոբյանը՝ ՊԵԿ նախագահ Իրանը Լիբանանի զինադադարի համաձայնագիրը նվաստացուցիչ է անվանել Իսրայելի համար ՈւՂԻՂ․ Կառավարության հերթական նիստը Առանց մեղադրյալի չի լինում մեղադրանք․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)Արագածոտնի մարզպետն այցելել է Ծաղկասար, զրուցել բնակիչների հետՆոյեմբերի 30-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Երևանը հերքել է Բաքվում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը «Գոյ» թատրոնի գործով փաստաբանի ասուլիսըՈրոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը Կառավարությունը ներքին կարգով ձգում է արցախցիների` բնակարանային սերտիֆիկատներից օգտվելու իրավունքի իրացումը. Աբրահամյան «Ռուբենն արդարամիտ էր, բարի, պարտաճանաչ». Ռուբեն Պողոսյանն անմահացել է հոկտեմբերի 12-ին Ջուվառլու բնակավայրում, տուն «վերադարձել»... մեկ տարի երկու ամիս անց. «Փաստ»Ուշ վճարումների նոր կարգավորումների կիրարկման արդյունքները. 13 մթերողներից 12-ն ամբողջությամբ մարել են պարտավորությունները ՈւՂԻՂ․ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստԼիլիթ Մակունցն ու Քրիստինա Քվինը քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ օրակարգը Նոյեմբերի 28-ի աստղագուշակ Կսահմանվի մանկապատանեկան մարզադպրոցների անվանակոչության կարգ. «Փաստ»Երևանում շինարարական աշխատանքների ժամանակ քաղաքացին ընկել է նկուղային հարկ․ նա հոսպիտալացվել է ՈւՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստը․ «Մարտի 1»-ի գործը վերաբացվել էԻնչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին Աստանայում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների, ՊՆ և ԱԽ քարտուղարների համատեղ նիստը Օրվա խորհուրդ․ նոյեմբերի 28 Տուգանային հրապարակից մոտ 2 տասնյակ մոպեդներ և ավտոմեքենաներ են անհետացել․ Sputnik Արմենիա«Ժողովուրդ». Հաջորդը ով կլքի ԲԴԽ-ն. դատական համակարգում լուրեր են պտտվումՊարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»«Ժողովուրդ». Արծրուն Հովհաննիսյանը կրկին ՊՆ-ում էԻնչո՞ւ է օրվա իշխանություններին այդքան անհանգստացնում հայության ինքնության և պատմական հիշողության հարցը. «Փաստ»«Հրապարակ». ԱԺ-ում արցախցիների հարցը կքննարկեն«Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ»«Հրապարակ». «Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնումԵվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ»
Ամենադիտված