Ինչ է կատարվում Դոնբասում. ՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
ԱշխարհԴոնբասի ազատագրման ռազմական հատուկ գործողության նշված նպատակներին հասնելու համար որոշում է կայացվել վերախմբավորել Բալակլեայի եւ Իզյումի շրջաններում տեղակայված ռուսական զորքերը՝ Դոնեցկի ուղղությամբ ջանքերը մեծացնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Այդ նպատակով երեք օրվա ընթացքում իրականացվել է գործողություն՝ կազմակերպելու Իզյում-Բալակլեայի զորքերի խմբավորման տեղափոխումը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածք։ Այս գործողության ընթացքում իրականացվել են մի շարք շեղող եւ ցուցադրական միջոցառումներ՝ զորքերի իրական գործողությունների մատնանշմամբ։
Ռուսական զորքերին վնաս հասցնելը կանխելու նպատակով հակառակորդին հասցվել է հզոր կրակային հարված՝ ավիացիայի, հրթիռային զորքերի եւ հրետանու կիրառմամբ։
Երեք օրվա ընթացքում ոչնչացվել են ավելի քան 2000 ուկրաինացի եւ օտարերկրյա զինյալներ, ինչպես նաեւ ավելի քան 100 միավոր զրահատեխնիկա ու հրետանի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ РБК-ն, վկայակոչելով ԴԺՀ-ի իշխանություններին եւ ռազմական թղթակիցներին, հայտարարել էր Իզյումից դաշնակից զորքերի դուրսբերման մասին։