Դերասան Էզրա Միլլերը հարեմ է ստեղծել և իրեն Մեսիա է համարում. Variety
ԱյլԱմերիկացի դերասան, «Ֆլեշ»-ի և «Ֆանտաստիկ գազաններ»-ի աստղ Էզրա Միլլերը հարեմ է ստեղծել և իրեն Մեսիա է հայտարարել, գրում է Variety պորտալը՝ վկայակոչելով արտիստի շրջապատին։
Նշվում է, որ 29-ամյա դերասանը տառապում է հոգեկան խանգարումով, նա վերջերս սկսել է բուժում անցնել վերականգնողական կենտրոնում։ Մինչ այդ նա ներողություն է խնդրել գողության, ոտնձգությունների և հարձակման համար։ Այժմ լրատվամիջոցները, հղում անելով Միլլերի ծանոթներին, գրում են, որ նա փորձում է «մարդկանց հավաքագրել իր աղանդի մեջ»։
Դերասանը իբր հայտարարել է, որ իրեն Հիսուս կամ սատանա է համարում։ ԱՄՆ Վերմոնտ նահանգի իր ֆերմայում նա կանանց «հարեմ» է ստեղծել ։ Նշվում է նաեւ, որ նա անընդհատ նվաստացնում է նրանց ու բռնի ուժով պահում այնտեղ։ Բացի այդ, աղբյուրները պնդում են, որ ագարակը համալրված է բազմաթիվ ապօրինի նյութերով և զենքերով: