Բրիտանուհին ծակում է ավտոմեքենաների անվադողերը, որպեսզի դրանք չաղտոտեն օդը
ԱյլԲրիտանուհին ծակել է մեքենաների անվադողերը, քանի որ հոգնել է այն փաստից, որ մեքենաներն աղտոտում են օդը, գրում է Mirror-ը։ Ճիշտ է, պայքարի նման մեթոդների պատճառով կինը հիմա խնդիրներ ունի օրենքի հետ։
Լոնդոնի 62-ամյա բնակչուհի Աննան ասել է, որ հոգնել է պայքարել շրջակա միջավայրի վնասատուների դեմ, ավելի ճիշտ՝ մեքենաների սեփականատերերի դեմ, ովքեր աղտոտում են օդը իր տան մոտ և ամբողջ քաղաքում։ Կինը որոշել է դիմել արմատական մեթոդների ու սկսել է անվադողեր ծակել։
Բրիտանուհու խոսքով՝ ինքը լավ գիտի, որ խախտում է օրենքը, սակայն չի վախենում ոչ բանտից, ոչ ոստիկանությունից։ Աննան վստահեցնում է, որ տասը տարուց ավելի է, ինչ անիվներ է ծակում և երբեք խնդիրների չի հանդիպել։
«Մեքենաները արտանետում են ածխաթթու գազ և աղտոտում ինձ շրջապատող տարածքը, և ես ոչինչ չեմ կարող անել դրա դեմ», - ասել է կինը:
Բացի այդ, կինը հավելել է, որ կշարունակի իր գործունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ չի ձերբակալվել։