Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե «հայկական զորքերի կուտակում են արձանագրել և կա նոր էսկալացիայի վտանգ»
ԱդրբեջանԲաքուն հերթական մեղադրանքն է հնչեցրել Հայաստանի հասցեին:
Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, թե հոկտեմբերի 16-ի երկրորդ կեսին դիտարկումներ են արել և իբր արձանագրել, որ հայկական զինված ուժերի կողմից անձնակազմի և հրետանային միջոցների համալրում է կատարվել Դաշքեսանի (հայկական անվանումը՝ Քարհատ-խմբ.) ուղղությամբ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների դիմաց տեղակայված դիրքերում:
«Տեղեկացնում ենք, որ տարածաշրջանում հնարավոր էսկալացիայի ողջ պատասխանատվությունը հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարության վրա է»,- հայտնել են Ադրբեջանի ռազմական գերատեսչությունից: