Մեզ համար սա գոյաբանական պայքար է, Իսրայելի համար՝ Լիբանանի ապագայի շուրջ վտանգավոր ծրագիր
ՀասարակությունԲեյրութում ծանր գիշեր են ունեցել։
«Կեսգիշերից մինչև լուսաբաց անձրևի պես անդադար ռումբեր էին պայթում»,- MediaHub-ին փոխանցեց բեյրութահայ Եղիա Թաշչյանը։
Նրա խոսքով՝ հիմնական թիրախը եղել է Բեյրութի հարավային արվարձանը, որի բնակչության մեծամասնությունը պատկանում է շիա համայնքին։ Թաշչյանի խոսքով՝ դատելով Իսրայելի գործողությունները, նպատակն ամբողջ Լիբանանի պառակտումն է։
«Անշուշտ, այս ամենի նպատակը ոչ թե «Հըզբոլլահ» խմբավորման թիրախները վերացնելն է, այլ վախի ու խուճապի տարածումը, քանի որ մեծ թվով զոհեր ու վիրավորներ կային քաղաքացիական բնակչության շրջանում։ Այս ամենին զուգահեռ՝ Իսրայելն այսօր հայտարարեց, որ ցամաքային ներխուժում պիտի կատարի հարավային Լիբանան։ Մեզ համար սա գոյաբանական պայքար է, իսկ Իսրայելի համար՝ Լիբանանի ապագայի շուրջ վտանգավոր ծրագիր»,- նշեց մեր հայրենակիցը։
Նշենք, որ իսրայելալիբանանյան հակամարտությունը նոր թափ է առել նախորդ շաբաթ: Իսրայելը չի խնայում խաղաղ բնակչությանը։ Երեկ էլ պարզ դարձավ, որ Նեթանյահուի բանակը ներխուժել է Լիբանանի տարածք։ «Հըզբոլլահ» շարժման առաջնորդի նահատակությունից հետո՝ իրավիճակը կտրուկ փոխվել է Մերձավոր արևելքում։