Վարշավայում մեկնարկել է Լեհաստանի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստը
Համաշխարհային ՄամուլԼեհաստանում մեկնարկել է երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով լեհական հեռուստատեսությանը։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել էր, որ մեծ է հավանականությունը, որ երկրի տարածքում կործանված հրթիռը պատկանել է ուկրաինական հակաօդային պաշտպանությանը։
Լեհաստանի պետության ղեկավարի խոսքով՝ այժմ ոչինչ չկա, որը կարող է վկայել հարձակման միտումնավոր լինելու մասին։
Բացի այդ, Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ասել է, որ Լեհաստանը նախաձեռնել է ՆԱՏՕ-ի խորհրդի գումարումը գլխավոր պայմանագրի չորրորդ հոդվածի համաձայն։ Նրա խոսքով՝ Վարշավայի այս գործողության մասին իրեն հայտնել է Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուն։
Նոյեմբերի 15-ին լեհական ZET ռադիոն հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Լյուբլինի վոյեվոդությունում երկու հրթիռի ընկնելու մասին։ Երկու մարդ մահացել է, հետաքննություն է սկսվել։