Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետի Ազգային անվտանգության խորհրդականի հետ
Արտաքին ՔաղաքականՆոյեմբերի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղարը Հնդկաստանում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ:
ԱԽ աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Կումար Գոելը:
Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում:
Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը: