Տղամարդն ընկել է զբոսաշրջային նավից, 15 ժամ անցկացրել օվկիանոսում և ողջ մնացել (տեսանյութ)
Տեսանյութեր28-ամյա երիտասարդն ընկել է ամերիկյան զբոսաշրջային նավից և 15 ժամ անցկացրել Մեքսիկական ծոցի ջրերում, մինչև որ առափնյա պահպանության աշխատակիցները փրկել են նրան: Այս մասին հայտնում է New York Post-ը։
Carnival Valor-ի ուղեւորի անհետացումը նկատել է նրա քույրը։ Նրանք միասին խմելիս են եղել նավի բարերից մեկում չորեքշաբթի՝ նոյեմբերի 23-ի երեկոյան։ Ժամը 23։00-ի սահմաններում տղամարդը գնացել է զուգարան ու չի վերադարձել։ Անհայտ կորածի հարազատներից մեկը, չգիտես ինչու, հայտնել է նրա անհետացման մասին միայն հաջորդ օրվա կեսին։
Դրանից հետո նավը հետ է շարժվել դեպի Նոր Օռլեան, և փրկարարները սկսել են տղամարդուն որոնել օվկիանոսում։ Հինգշաբթի՝ նոյեմբերի 24-ին, ժամը 20:30-ին Լուիզիանայի ափերի մոտ նրան հայտնաբերել և բարձրացրել են առափնյա պահպանության ուղղաթիռ: Հատուկ ծառայությունների աշխատակիցները հրաշք են անվանել, որ տղամարդը ողջ է մնացել։
Տուժածին տեղափոխել են Նոր Օռլեանի հիվանդանոց։ Տղամարդը տառապում էր ծանր հիպոթերմիայով, շոկով և ջրազրկմամբ, սակայն բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն։