Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն Այվազյան Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի երրորդ մրցանակակիր Ադրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասը Հայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ) «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկման Գողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ) Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին 

Ինչ է «ներվել» Սարգսյան եղբայրներին՝ հեղափոխական իշխանությունների կողմից

Վերլուծական

Երեկ տարածվեց ուշագրավ տեղեկություն, համաձայն որի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վ. Ն.-ն (Վահե Նիկոյան՝ խմբ․) իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը, որի հետևանքով մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «ՍԱՆԻԹԵՔ» ՍՊ ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին, անհիմն վճարվել է  ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ գումար: Նիկոյանը կալանավորվել է:

Ի՞նչ է այս պատմության մեջ առավել ուշագրավ: Բոլորի հիշողության մեջ թարմ է 2019-ին Նիկոլ Փաշինյանի և այն ժամանակ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Հայկ Մարությանի հայտնի լայվը, որի ընթացքում Փաշինյանը տողատակերով բացահայտում արեց՝ ասելով, որ «Սանիթեք»-ը փողը հանում, տալիս է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Լևոն Սարգսյանին:

Դրանից հետո Հայկ Մարությանը հայտարարեց, որ «Սանիթեք»-ի մի շարք օֆիսներ գտնվում են նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի հորը պատկանող տարածքներում: Եվ ահա՝ երեք տարի անց, այս գործի շրջանակներում Նիկոյանը կալանավորվում է, իսկ մյուս անձը, ում անունը հնչել է այս հանդիպման ընթացքում՝ թեկուզև տողատակով, հաջողել է գլուխը ազատել:

Սա միակ գործը չէ, որով անցնում էր Լևոն Սարգսյանը: 2018-ին նրա հիմնադրած «Փյունիկ» հիմնադրամը հայտնվել էր քրեական մեկ այլ գործի կիզակետում։ Պարզվել էր, որ «ՋԼՋ պրոյեկտ քոմփանի» ՍՊԸ-ն, որի խոշոր բաժնետերերից է նաև «Փյունիկ» հիմնադրամը, իրականացնելով բազմաֆունկցիոնալ շենքի կառուցապատում, պետությանը շուրջ 300 միլիոն դրամի վնաս էր հասցրել։ Լևոն Սարգսյանը բնականաբար այստեղ էլ որևէ պատասխանատվության չենթարկվեց, քանի որ նրան դեռևս հայրենի իշխանությունները չեն կարող հայտնաբերել:

Սա էլ դեռ բավարար չէ, հեղափոխությունից հետո Լևոն Սարգսյանը անցնում է նաև քրեական մեկ այլ գործով, նա մեղադրվում է ապօրինի հարստացման մեջ:

Լևոն Սարգսյանը անցնում էր նաև «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ  հարուցված քրեական գործով: 

Հիշեցնենք, որ Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի շինարարության 2-րդ տրանշի շրջանակներում վարկային համաձայնագիրը ստորագրվել էր 2011 թվականի մայիսի 30-ին: Գլխավոր կապալառուն իսպանական անհայտ Corsan Corviam Construccion S. A.-ն էր: Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը կազմել է 179,6 մլն դոլար, որպես վարկատու հանդես է եկել Ասիական զարգացման բանկը (170 մլն դոլար): Այսօր շինարարական աշխատանքները դադարեցվել են՝ աշխատանքների շատ ցածր որակի պատճառով։  Ընկերությունը, գործնականում, սնանկացել է։ Անկախ դիտորդների կարծիքով՝ հենց նախագահի եղբայրն էր, որ կարող էր լինել այդ ընկերության գլխավոր "տանիքը"։ Ըստ փորձագետների՝ խոսքը կարող էր վերաբերվել պայմանագրի գումարի 30-40%-ի չափով  "ատկատներին"։ Այն ժամանակ, երբ պայմանագիր էր կնքվում իսպանական ընկերության հետ, Լևոն Սարգսյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը։

Հեղափոխությունից հետո իշխանությունների և տարատեսակ քրեական գործերի թիրախում հայտնվեց նաև Սերժ Սարգսյանի մյուս եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը: Թերևս ամենաարագը ջրվեց այսպես կոչված արագաչափերի բիզնեսի մասին միֆը, քանի որ հենց Նիկոլ Փաշինյանի ենթակաները ստիպված էին հայտարարել, որ Սարգսյանը անձամբ այդ բիզնեսի հետ որևէ առնչություն չունի: Այնուհետև հայտնի դարձավ, որ Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի հատկանիշներով՝ խարդախության համար։ Խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել էր որդու՝ Նարեկ Սարգսյանի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ: Ալեքսանդր Սարգսյանը հեղափոխությունից հետո հարուցված մի քրեական գործով դեռ մեկուկես տարի առաջ պետությանը 7 միլիոն դոլար է վճարել՝ ազատվելով քրեական հետապնդումից։ Ըստ դատախազության՝ Սարգսյանին առնչվող քրեական գործը հարուցվել էր հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու հոդվածով, որով նախատեսվում է 5-10 տարի ազատազրկում գույքի բռնագրավմամբ։ Իրավապահները, փաստորեն, չեն շարունակել քրեական հետապնդումը ու գործը դատարան չի հասել հենց այն պատճառով, որ Սարգսյանը կամովին վճարել է ժամանակին թաքցրած հարկերը։ Չնայած այս ամենին, ԱԱԾ-ն թույլատրել էր Ալեքսանդր Սարգսյանին «որոշակի ժամանակով» հեռանալ Հայաստանից: Իսկ այժմ վերջինիս որոնում են, մինչդեռ վերը նշված քրեական գործերով առկա են այլ կալանավորված անձինք և չի բացառվում, որ պատժի ողջ բեռը կրեն հենց նրանք, այլ ոչ թե դիցուք՝ Ալեքսանդր Սարգսյանը, ում չի հաջողվում գտնել և կալանավորել:

Ինչպես տեսնում ենք, չնայած հեղափոխականները փաստացի իշխանության եկան մերժելով Սերժին և վերջինիս ու իր ազգականներին մեղադրելով բոլոր հնարավոր և անհնարին ապօրինությունների մեջ՝ հեղափոխությունից հետո Սերժ Սարգսյանի ազգականներին այս իշխանությունը ներում է գրեթե ամեն ինչ....։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ադրբեջանի դեմ ՀՀ–ի արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը կլինի պետական դավաճանություն․ Արմեն ԱյվազյանՍտեղծվել է մարդկանց համար նախատեսված «լվացքի մեքենա»Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը դարձավ Զինվորականների ԱԱ-ի երրորդ մրցանակակիրԱդրբեջանական «SOCAR»–ը վաճառում է Թուրքիայում իր բիզնեսի մի մասըՀայտնի է դարձել Հայաստանի հավաքականի մրցակիցն ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում հրազենային վնասվածքից. մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Կուրեղյանը Քարոզվում է խաղաղություն-համակեցություն, զինվորը ո՞նց կողմնորոշվի` թշնամին ով է (տեսանյութ)«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ Սարգիս Գալստյանը մեղավոր ճանաչվեց լրտեսության համար և դատապարտվեց 18 տարվա ազատազրկմանԳողության և այլ դեպքերի պատճառով Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերջնաժամկետը երկարաձգվում է«Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Նոր Նորքում՝ ընդդեմ տրանսպորտի թանկացման (տեսանյութ)Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ ՄեսրոպյանինԳարո Փայլանը երազում է, որ ադրբեջանցիները հանգիստն անցկացնեն Սևանա լճում Մագա Հարությունյանն ու Սուրեն Փահլևանյանը Փարիզում են Ջուր չի լինիԱդրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանդիպել են. քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունները Բեռնատարը վնասել է Շամբի խմելու ջրի ջրագիծը և հայտնվել Որոտան գետում․ Իրանի քաղաքացին մահացել է Մեր երկրում Նիկոլ Փաշինյանը «сам дежурный, сам дневальный». Էդուարդ Շարմազանով Կյանքից անժամանակ հեռացել է Մկրտիչ Ղազարյանը Եթե Նեթանյահուն գա Կանադա, կձերբակալվի․ Թրյուդո«Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Էլիտար շենքի շինհրապարակում բետոնախառնիչը կողաշրջվել է, վիրավnր կա․ Shamshyan Զելենսկին Կիրկորովին, Լորակին և ևս 32 արտիստի զրկել է պետական ​​պարգևներիցՍուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Հայտնի է Հայաստանի հավաքականի մրցակիցն Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆում Հյուսիսային պողոտայից անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն. դրամի վնաս. մանրամասներ Վանաձոր-Դիլիջան ճանապարհին բեռնատար է այրվել․ մանրամասներ Միշտ աջակցելու ենք Իսրայելին. Բայդենը «վրդովվել» է Երբ դադարեն քաղաքական հետապնդումների պատվերները, գուցե իրոք պայքար սկսվի. փաստաբան Բաքուն «ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու COP29-ի շրջանակներում. Factor.am Արտագնա աշխատանքային. Աննա Հակոբյան (տեսանյութ) Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանն այսօր հանդիպում է ունեցել «Արտաշատ» բժշկական կենտրոնի անձնակազմի հետ Հարցազրույց տվեցի․ Փաշինյան (տեսանյութ) Բոլորը կարծում էին, որ «Սիթին» չորս գոլ կխփի մեզ, բայց մենք շատ լավ խաղացինք և արժանի էինք ոչ-ոքիի կամ նույնիսկ հաղթանակի. Մխիթարյան Աշխարհը երրորդ համաշխարհային պատերազմի շեմին է. Լուկաշենկո ԱԺ նախագահի հայտարարությունը՝ Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին Տիգրան Դադունցը նոր պաշտոն ունի Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների դեսպանին Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Մայր տաճարում կկատարվի քահանայական ձեռնադրություն ՀՀ որոշ շրջաններում ձյուն է սպասվում Արմենուհի Հարությունյանն ազատվել է պաշտոնից Մարդկանց Բաքվի բանտում տանջում եք, որ ընտրություններից առաջ գերիների առողջության գնով 2 ձայն պոկեք․ Մամիջանյան Եթե Նիկոլը ՀՀ վարչապետն է, էլ ի՞նչ կապ ունի` ով են ԱԳՆ և ՊՆ նախարարները. Շարմազանով (տեսանյութ) Շախմատի Մ12 ԱԱ. Հայաստանի մասնակիցների արդյունքները «Արտաշատի» ԲԿ-ի շուրջ սկանդալային զարգացումներ են Բացառիկ հանդգնություն․ Ադրբեջանը չի խորշում տարածքային հավակնություններ ներկայացել Երևանի նկատմամբ Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ
Ամենադիտված