Հավաքականի տղաներին հպարտությամբ եղբայր եմ կոչում․ Մաունթ
ՍպորտԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Մեյսոն Մաունթը թվիթերյան իր էջում անդրադարձել է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում Ֆրանսիայից կրած 1-2 հաշվով պարտությանը։
«Այսօր արթնանալով՝ ես դեռ նույն ուժեղ ցավն էի զգում․․․Այս թիմի սիրտն ու վճռականությունը ոգեշնչում էին։ Ուզում էինք առաջ գնալ, բայց այդպես վիճակված չէր։
Աջակցությունը, որ զգում էինք այս մրցաշարում, մեզ ավելի ուժեղ էր առաջ հրում, քան երբևէ։ Առանձնահատուկ շնորհակալություն ձեզ բոլորիդ, ովքեր յուրաքանչյուր քայլափոխի մեզ հետ էին։ Տղաներին հպարտությամբ ոչ միայն թիմակից եմ անվանում, այլև՝ եղբայր։ Մենք կվերադառնանք։ Առջևում դեռ շատ յուրահատուկ պահեր կան։ Մենք Անգլիան ենք»,- գրել է Մաունթը։