Կինը մեկ գիշեր է անցկացրել տղամարդու հետ և պատահաբար առևանգել նրա որդուն
ԱյլՀնդկաստանի Նգապուր քաղաքից 26-ամյա Ռեշմա Բհիգադեն մեկ գիշեր է անցկացրել մի տղամարդու հետ և պատահաբար առևանգել նրա յոթամյա որդուն՝ Մանթան Վագհադեին: Այս մասին հայտնում է The Times of India-ն։
Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, Ռեշման որդու հետ դուրս է եկել տնից ամուսնու հետ վեճի պատճառով և հանդիպել Ակաշ անունով մի տղամարդու: Տղամարդը որդու հետ ապրելիս է եղել շինհրապարակում, քանի որ վիճաբանության մեջ է եղել կնոջ հետ, ով ևս երկու երեխաների հետ ապրելիս է եղել ընտանիքից առանձին։ Ռեշման և Ակաշը գիշերն անցկացրել են միասին։ Առավոտյան կինը որդու հետ գնացել է զբոսնելու և հոր թույլտվությունը ստանալով՝ Մանթանին տարել է իր հետ։
Որոշ ժամանակ անց Ռեշման հասկացել է, որ մոռացել է դեպի շինհրապարակ վերադառնալու ճանապարհը, որտեղ գտնվում էր իր նոր սիրեկանի խրճիթը։ Քանի որ բջջային հեռախոս չուներ, չի կարողացել զանգահարել Ակաշին և որոշել է Մանթանին տանել Չհինդվարա քաղաքում գտնվող իր հարազատների մոտ: Մեկ օր անց Ակաշի կինը որդու հետ եկել է նրան տեսնելու։ Այնտեղ նա իմացել է, որ Մանթանը կորել է։ Հուզված կինը անմիջապես դիմել է ոստիկանություն։
Իրավապահներին հաջողվել է գտնել Ռեշմային ու տղային։ Կնոջը ձերբակալել են և մեղադրանք առաջադրել երեխային առևանգելու համար։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա նաև իբր ցանկացել է դիմել իշխանություններին՝ Մանթանին վերադարձնելու համար, սակայն չի կարողացել հասնել ոստիկանական բաժանմունք: