Հայտնի մոդելին սպանել և անդամահատել են նախկին հարազատները
ԱյլՀոնկոնգում հայտնի մոդելի նախկին ամուսնուն մեղադրում են հարազատների հետ դրամական վեճի պատճառով կնոջը սպանելու և անդամահատելու մեջ։ Այս մասին հայտնում է CNA-ն։
28-ամյա Էբբի Չոյի աճյունը հայտնաբերվել է քաղաքից դուրս գտնվող տանը, որը, ըստ ոստիկանության, վերածվել էր սպանդանոցի: Խուզարկության ընթացքում իրավապահները հայտնաբերել են էլեկտրական սղոց և մսաղաց, որոնք, ըստ քննիչների, «օգտագործվել են մարդու միս մանրացնելու համար»։
«Հանցագործության վայրում հայտնաբերվել է, ենթադրաբար, շոգեխաշված մարդու մսով երկու կաթսա»,- հայտնել են ոստիկանությունից։ Սակայն կնոջ գլուխը դեռ չի հայտնաբերվել։
Չոյի նախկին ամուսինը՝ Կվոնգ մականվամբ, ձերբակալված է։ Նա փորձել է նավով հեռանալ Հոնկոնգից։ Մեկ օր առաջ նրա հայրը, մայրը և ավագ եղբայրը բերման էին ենթարկվել, որոնց մեղադրանք է առաջադրվել սպանության մեջ։ «Կարծում ենք, որ տուժողը և նրա նախկին ամուսնու ընտանիքը լուրջ տարաձայնություններ են ունեցել ահռելի գումարների շուրջ», - հանցագործության հնարավոր դրդապատճառների մասին ասել են ոստիկանությունից։
Էբբի Չոյն անհետացել էր չորեքշաբթի՝ փետրվարի 22-ին: Այս պահին ենթադրվում է, որ սպանությունը կազմակերպել է նրա նախկին սկեսրայրը, նա դժգոհ է եղել այն բանից, թե ինչպես է Չոյը տնօրինում իր ունեցվածքը Հոնկոնգի էլիտար շրջաններից մեկում։ Վերջերս հանգուցյալի լուսանկարը հայտնվել էր L'Officiel Monaco ամսագրի շապիկին։