Միխայիլ Բոյարսկին հայտարարել է թատրոնում իր դերասանական կարիերան ավարտելու մասին
Գիտություն և ՄշակույթՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին հայտնել է, որ խորհրդածում է թատրոնում կարիերան ավարտելու շուրջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Երիտասարդական խենթության ռեպերտուարից ամեն բան ավարտվել Է:
Ես սիրում եմ տանը նստել, խաղալ թոռներիս հետ, կնոջս հետ հանգստանալու մեկնել որևԷ տեղ, հետևել երեխաներիս հաջողություններին», - «Հինգերորդ ալիքին» ասել Է դերասանը։ Նրա խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է առողջական խնդիրներով, այդ թվում՝ COVID-19-ից հետո առաջացած բարդություններով։
«Ես հազիվ եմ կարողանում շարժվել բեմի վրա: Արդեն դժվար է պարել, և ոչ միշտ եմ կարողանում երգել: Ես շատ ավելի հիմար եմ դարձել: Առաջվա նման շարժուն չեմ: Ամեն բան թողնում է իր հետքը: Եվ հետո՝ հետքովիդյան համախտանիշն այնպիսի հրեշավոր վիճակ է, շատ տհաճ», - նշել Է Բոյարսկին։ Արտիստը կորոնավիրուսով հիվանդացել էր 2021 թվականին։
Ինչպես հայտնել է նրա որդին՝ Սերգեյ Բոյարսկին, սկզբում հայրը հոսպիտալացվել է, սակայն հետո նրան հիվանդանոցից դուրս են գրել թեթև ախտանշաններով՝ առանց թոքերի ախտահարման և բարձր ջերմության։