Կարճ՝ Թուրքիայում ընտրությունների մասին․ Акела промахнулся, բայց не полностью, стае нужен новый вожак
ԲլոգոսֆերաԹուրքագետ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Շատ կարճ Թուրքիայում ընտրությունների և անձամբ Էրդողանի մասին` «Մաուգլի» մուլտֆիլմի մոտիվներով. «Акела промахнулся», բայց не полностью, բայց և այնպես` «стае нужен новый вожак»։
Առաջիկա ժամերին պարզ կլինի` արդյոք Թուրքիայում տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, թե կգործի «փոքր քայլերի ճարտարապետությունը», որը կապահովի Էրդողանին հաղթանակից բաժանող ձայների մեկ տոկոսը:
Հ.Գ. Շարունակում եմ կարծել, որ Էրդողանը Թուրքիայի հիմնադրման 100-ամյակին` 2023 թ. հոկտեմբերին, պատրաստ չէ չլինել երկրի նախագահ:
Հ.Գ.-1 Հղումներում տեղադրում եմ Էրդողանի քաղաքական ժառանգ ընտրելու հրամայականի մասին դեռևս մայիսի 8-ին հրատարակած հոդվածս»։