Փարիզում տեղի կունենա «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» երեկոն
ԱշխարհԱրցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով հունիսի 28-ին ժամը 20։00-ին Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կկայանա մշակութային եզակի երեկո, որը կրում է «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագիրը, այս մասին գրառում է հրապարակվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվող բացառիկ երեկոյի ընթացքում շուրջ երկու տասնյակ ֆրանսիացի մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ կդառնան աշխարհից մեկուսացված արցախահայության խոսնակները և կներկայացնեն վերջիններիս ներկայիս առօրյա իրականությունն ու ապրումները՝ նրանց նամակների ընթերցման միջոցով։
Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ հայտնի արվեստագետների մատուցմամբ։