50-ամյա սուպերմոդել Հայդի Քլումը լուսանկարվել է բիկինիով
ԺամանցԳերմանացի սուպերմոդել Հայդի Քլումը լուսանկարվել է Իտալիայի լողափերից մեկում։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը և ներկայացնում պապարացիների համապատասխան նկարները։
50-ամյա սուպերմոդելն արդեն մի քանի շաբաթ է, ինչ հանգստանում է Իտալիայում։ Հայդի Քլումը պարբերաբար լուսանկարներ է հրապարակում ամուսնու հետ կազմակերպած ճամփորդությունից։ Այս անգամ պապարացիները զույգին լուսանկարել են Սարդինիայում ծովափնյա հանգստի ժամանակ։ 90-ականների աստղն արևային լոգանք է ընդունել բիկինիով։ Մոդելն իր կերպարը լրացրել է ոսկյա զարդերով և սև գլխարկով։
Անցյալ շաբաթ Հայդի Քլումին կասկածում էին հինգերորդ հղիության մեջ։ Սուպերմոդելի կարգավիճակի մասին խոսակցությունների պատճառ են դարձել պապարացիների լուսանկարները, որոնցում նրա ամուսինը՝ Թոմ Կաուլիցը, ձեռքը դրել էր նրա փորին։