Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Նախընտրական խոստումներից «թռած» ՔՊ-ական համայնքապետերի 10-յակը

Վերլուծական

Հետհեղափոխական Հայաստանում պաշտոնյաները մեկը մյուսի հետևից հպարտ քաղաքացիներին խոստումներ էին տալիս, իրենց խոսքերով՝ աննախադեպ խոստումներ, աննախադեպ ծրագրերի իրականացման մասին խոսելով, որոնք, սակայն, մնացին թղթի վրա։ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեփական խոստումներից «թռած» ՏԻՄ ղեկավարների 10-յակը:

Դեռ նախորդ տարվա հոկտեմբերին Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանը խոստանում էր Ջերմուկը դարձնել զբոսաշրջային կենտրոն, ստեղծել նոր աշխատատեղեր և ենթակառուցվածքներ։ Անցել է բավական երկար ժամանակ, սակայն որևէ գրանցված արդյունք այս խոստումների մասով դեռևս չի նկատվում։ Փոխարենը` Արսենյանը շատ սահուն առաջ է տանում ՔՊ ծրագրերը, ի վերջո հենց ՔՊ ցուցակով էլ վերջինս քաղաքապետ է ընտրվել։ Օրինակ` Արսենյանը և Ջերմուկի ավագանին այլևս որևէ խոչընդոտ չեն ստեղծում կառավարության համար` Ամուլսարի հանքի շահագործումը վերսկսելու մասով։ Թե ինչպես է հանքի վերաբացումը նպաստելու Ջերմուկի` զբոսաշրջային կենտրոնի վերածվելուն` դժվար է ասել, համենայնդեպս հանքերի շահագործման խոստում Արսենյանը չէր տվել։ Գաղտնիք չէ, որ մինչ այս ընտրությունները, թե՛ ՔՊ-ն, թե՛ ինքը՝ Վահագն Արսենյանը, պնդում էին, որ Ջերմուկում առաջնայինը բնապահպանական խնդիրներն են, և իրենք թույլ չեն տալու, որպեսզի բնության և զբոսաշրջային գրավչության հաշվին խոշոր հանքաարդյունաբերությունը միլիարդներ վաստակի: 
 
Ընտրվելուց հետո 100 օրվա ընթացքում Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը հանդիպել էր համայնքի դպրոցականների հետ, հպարտացել են նրանով, որ կանոնավոր աղբահանություն է համայնքում իրականացվում, կարծես, դա մեծագույն լավություն է թալինցիներին, և դպրոցներից մեկի կտուրին տեղադրել էր արևային վահանակներ։ Թվում էր` ընտրվելուց հետո Սափեյանը թափ կհավաքի, բայց նա, կարծես թե, այլ պլաններ ուներ։
 
Մյուս պաշտոնյան Դիանա Գասպարյանն է: Վերջինս խոստանում էր քաղաքը մաքրել հանցավոր կլաններից, բարելավել էջմիածինցիների սոցիալական վիճակը, իսկ մի քանի ամիս անց հայտարարում էր, որ բնակիչները սովոր են բոլոր թերացումներն ու բացերը բարդել քաղաքապետարանի վրա, թերևս՝ բնակիչները ամեն դեպքում թերացումներ գտել են և բնական է, որ պետք է բարդեն դա քաղաքի ղեկավար մարմնի կողմից՝ իր աշխատանքները թերի կատարելու վրա:
 
Հաջորդ պաշտոնյան Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն է: Վերջինս ընտրվելուց առաջ խոստանում էր եղած ռեսուրսները ճիշտ բաշխել ե՛ւ ճանապարհաշինության, ե՛ւ լուսավորության ցանցի ընդլայնման, ե՛ւ ոռոգման համակարգի լավացման, ե՛ւ քաղաքում մշակութային կյանքի ակտիվացման համար, ընդ որում՝ ոչ միայն համայնքային բյուջեով, այլեւ ծրագրերով, սուբվենցիոն ծրագրերով՝ ներդրողներ եւ ներդրումներ բերելով քաղաք: Ինչպես երևում է Արմավիրի քաղաքապետարանի պաշտոնական կայքից՝ քաղաքապետը դեռ չի հասել իր տված խոստումների իրականացմանը, սակայն որպես սփոփանք՝ կարելի է նշել, որ մշակութային միջոցառումների պակաս քաղաքում չի զգացվում:
 
Նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններից առաջ տված իր հարցազրույցներում Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ստեփանավանցիների հետ ունեցած նախընտրական հանդիպումների ընթացքում  կապիտալ շինարարություն էր խոստանում, նոր աշխատատեղերի հիմնում, համայնքային նախկին իշխանությունների կողմից կատարված չարաշահումների բացահայտում, և սպառնում էր թույլ չտալ նախկինների վերադարձը: Դասական հեղափոխական խոստում, ինչպես ասում են: Իսկ այժմ անցնենք փաստերին: Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, թե ինչ բուռն գործունեություն է այս ընթացքում ծավալել համայնքապետը: Նա շնորհավորել է երիտասարդների միջքազգային տոնը, հանդիպել ԱԻՆ նախարարի տեղակալի հետ, դրիֆտ ավտոմեքենաների ցուցադրությանն է հետևել, համայնքապետի մասնակցությամբ նշվել է «Ծաղկի տոնը»-ը,  Գրիգորյանը նաև մասնակցել է շաբաթօրյակին, շնորհավորել է ոստիկանների օրը: Ասել է թե, պաշտոնյան չի կատարել իր տված խոստումներից և ոչ մեկը:
 
ՏԻՄ ընտրություններում Ծաղկաձորում հաղթանակ էր տարել ՔՊ-ն ներկայացնող Նարեկ Հարությունյանը: Վերջինս, հետ չմնալով ՔՊ-ական համայնքապետերի մոտ ընդունված ավանդույթից, խոստացել էր համայնքը վերածել զբոսաշրջության կենտրոնի, վերակառուցել ենթակառուցվածքները և ոչ ավել ոչ պակաս պատմական նոր ժամանակաշրջան բացել Ծաղկաձորի համար։ Ուշագրավն այնքան տված ճոխ խոստումները չեն, որքան հանգամանքը, որ ընտրվելուց հետո Նարեկ Հարությունյանը բառացիորեն կորավ հրապարակային քաղաքական կյանքից։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը կիսվում է կառավարության գրառումներով, իսկ իր կողմից բնակիչներին հրավիրում է հավաքվել քաղաքի հրապարակում և վայելել ձմեռը։ Հարությունյանի անձնական ֆեյսբուքյան էջում ևս ոչ մի խոսք չկա վերջինիս բուռն գործունեության մասին․ երկու տրաֆարետային շնորհավորական տեքստեր և վերջ։
 
Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը նախընտրական շրջանում բավական մեծ ուշադրություն էր հատկացնում քաղաքի ենթակառուցվածքների բարելավմանը, սակայն ընտրվելուց հետո,  կարծես թե, մոռացել է որ վերջիններս ունեն բերելավման կարիք: Այդ մասին կփաստի Դիլիջան այցելած գրեթե յուրաքանչյուր քաղաքացի: Փոխարենը, Սարգսյանը ջանասիրաբար պետական հողեր է օտարում, այն էլ ՝ շուկայականից ցածր գնով:
 
Իջևանի ընտրված համայնքապետ Արթուր Ճաղարյանը խոստանում էր ապագան բերել Իջևան, նվազեցնել անվտանգային խնդիրները: Տեսնենք, թե ինչով է նա զբաղվել իրականում:  Ճաղարյանը համայնքապետարանում աշխատանքի է ընդունել մարզպետ Ղալումյանի բաջանաղի որդուն՝ Վաչե Վիրաբյանին։ Ապա Դավիթ Վիրաբյանի դուստրը՝ 19-ամյա Նանե Վիրաբյանն է հայտնվում ՔՊ ավագանու ցուցակում։ 
 
Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի տված խոստումների շարքին կարելի է դասել ոռոգման ցանցի, ճանապարհների և լուսավորության ցանցի բարելավումը: Այդ ամենը Վայքի բնակիչները այդպես էլ չտեսան, իսկ ահա իր՝ Մաթևոսյանի գործերը վատ չեն, նա իր կնոջ ընկերության հետ պետական բյուջեի գումարներով միլիոնների հասնող պայմանագրեր է կնքել:
 
Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանը կարելի է ասել՝ ընդհանրապես ստվերում է: Մինչդեռ, մինչ ընտրվելը վերջինս խոստանում էր լուծել աղբահանության խնդիրը, ինչպես նաև բարեկարգել ոռոգման ցանցը: Մինչ այս պահը որևէ տեղեկություն վերը նշված կայսերական ծրագրերի իրականացումից չկան, ասել է թե՝ համայնքապետը պարզապես չի կատարել իր իսկ տված խոստումները:
 
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված