Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Յուրայինների և սեփական բիզնես շահերի լոբբինգն իրականացնող պաշտոնյաների 10-յակը

Վերլուծական

Հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները ամբիոնից հայտարարում էին, որ իշխանության են գալու ժողովրդի հոգսերը նվազեցնելու համար: Հեղափոխությունից հինգ տարի անց պարզ է դառնում, որ նվազեցվում են ոչ թե հպարտ քաղաքացիների, այլ օլիգարխների հոգսերը, այն օլիգարխների, որոնք մեծամասամբ նախկին, այսպես կոչված՝ մերժված իշխանությունների ներկայացուցիչներն են: Դրա հետ մեկտեղ նվազեցվում են նաև հենց վերը նշված պաշտոնյաների, նրանց ընտանիքի անդամների և յուրայինների հոգսերը՝ բնականաբար այդ ընթացքում օգտագործվում են պաշտոնեական բոլոր հնարավոր և անհնարին լծակները: 

Դիցուք՝ Ջերմուկում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքները իրականացնում է հենց Արսենյանի ընտանիքին պատկանող «Ջերմուկ Գրուպ»-ը` իր ֆինանսական միջոցներով։ Դիցուք` Ջերմուկում կկառուցվի նոր բնակելի թաղամաս՝ բաղկացած մոտ 300 բնակարանից։ Ծրագրի նախագիծը արդեն կա, իսկ կառուցապատման աշխատանքների մեկնարկը կտրվի 2022 թվականի մայիս ամսից։ Ծրագիրը իրականացվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության կողմից, որի սեփականատերը Ջերմուկի համայնքապետ Վահագն Արսենյանն է:

ԱԺ առողջապահական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի հեղինակներից մեկն է ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: Նախագծով առաջարկվում է դիահերձման իրավունք տալ միայն ԲԿ-ին կից դիահերձարաններին, իսկ թե ում են պատկանում խոշոր ԲԿ-ը` գաղտնի չէ, Սամվել Ալեքսանյան, Արկադի Համբարձումյան․ շարքը կարելի է երկար շարունակել։

ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը շաբաթներ առաջ անդրադարձել էր իշխանությունների սրտի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանի կողմից կասկածելի գործարքի արդյունքում գնված «Գոլդեն Փելըս» հյուրանոցին՝ գովերգելով այն նախագիծը, որն այստեղ պատրաստվում է կյանքի կոչվել: Բնական է, որ գովքը վերաբերվում էր ոչ այնքան հյուրանոցի վերակենդանացմանը, որքան Նալբանդյանի, որովհետև հասկանալի չէ, թե պետությունը ինչ է շահելու այն փաստից, որ Հարությունյանի բիզնեսը դզվել է: Վերջինիս հետ, ի դեպ, լուսանկարներ ունի նաև Ռոմանոս Պետրոսյանը և մամուլում հաճախ է գրվել, որը Նալբանդյանը Պետրոսյանի մտերիմն է:

Կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին մշտապես խոսող հեղափոխական իշխանությունների օրոք առողջապահության նախկին նախարար, այժմ պատգամավոր Արսեն Թորոսյանը դրսեւորում էր ճիշտ այնպիսի վարք, ինչը քննադատում էր նախկինում եւ մինչ օրս: Նախկիններին բյուջեի թալանի մեջ մեղադրող Արսեն Թորոսյանն իր կնոջը պատկանող «Միբս» բժշկական կենտրոնը դարձրել էր արտոնյալ կենտրոն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանի ընտանիքին պատկանող «Շինկարկաս» ընկերությունը դեկտեմբերի 6-ին 67 մլն դրամի (ավելի քան 170 000 դոլար) համաձայնագիր է կնքել Շիրակի մարզպետարանի հետ։ Համաձայնագիրը կնքվել է Գյումրիի թիվ 41 հիմնական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման համար։ Վերանորոգվող տանիքի մակերեսը ավելի քան 3 800 քառակուսի մետր է։ Պայմանագրով նախատեսվում է աշխատանքներն ավարտել 90 օրվա ընթացքում։ Սա, անշուշտ, միակ դեպքը չէ, երբ պետական պաշտոնյաների ընտանիքներին պատկանող բիզնեսներին նման բոնուսներ են բաժին հասնում:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել Ամերիկայի Միացյալ նահանգների Մերիսվիլ քաղաքում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար: Բագրատ Բադալյանի եկամուտներն ավելացել են հատկապես պետական պաշտոններ զբաղեցնելու տարիներին: Մասնավորապես, նրան է պատկանում «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13%-ը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում: Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր: Համեմատության համար նշենք, որ մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, 2019թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 15-ը  «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը մեկ պայմանագիր՝ 431 հազ. դրամ պայմանագրային գնով: Իսկ 2018-ին՝ 3 պայմանագիր՝ 11 մլն 949 հզր դրամ ընդհանուր գնով:

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականն այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Պետական գնումների armeps.am համակարգի տվյալներով՝ 2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս Մխիթար Մաթևոսյանի, 4 պայմանագիր է կնքել «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Հունիսի 1-ի պայմանագրով՝ ընկերությունը 6,5 միլիոն դրամի դիմաց Վայք քաղաքի բազմաբնակարան շենքերի տարածքներում փոսալցումներ է կատարել։ Հունիսի 2-ի պայմանագրով «Մավշին» ՍՊԸ-ն 57 միլիոն դրամի դիմաց կատարել է Վայք քաղաքի Մայիսյան և Շինարարների փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ին կնքված պայմանագրով ընկերությունը ստացել է 67 միլիոն դրամ և պարտավորվել Զառիթափ գյուղում ոռոգման ցանց կառուցել։ Իսկ ամենախոշոր պայմանագիրը Վայքի համայնքապետարանի և «Մավշին» ՍՊԸ-ի միջև կնքվել է մեկ շաբաթ առաջ՝ օգոստոսի 4-ին։ Համայնքապետի կնոջ ընկերությունը համայնքային բյուջեից մոտ 405 միլիոն դրամ կստանա Վայք քաղաքի Շահումյան փողոցն ասֆալտապատելու համար։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը պատկանող «Արմֆարմաիցա» ՓԲԸ-ն, որտեղ ղեկավարի պաշտոնում եղել են նաև Ավանեսյանն ու ամուսինը, պետական մարմինների հետ 2022-ին կնքել են 22 պայմանագիր։ Ընկերությունը մեծամասանբ մատակարարել է դեղորայք, առողջապահական և լաբորատոր նյութեր՝ ընդհանուր 126 մլն դրամի։ Հատկանշական է, որ ընկերության հետ երեք պայմանագիր է կնքել Ավանեսյանի ղեկավարած առողջապահության նախարարությունը՝ 89 մլն դրամի։

Երևանի ավագանու անդամ Վահե Օհանջանյանին պատկանող ընկերությունը կենտրոն վարչական շրջանում ապօրինի շինարարություն է իրականացնում՝ առաջ մղելով սեփական բիզնես շահը:

Սկանդալային պատմության կենտրոնում է հայտնվել նաև Փաշինյանի քավորի՝ Ղալումյանների ընտանիքը: Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը մեկ տարի առաջ հանրայնացրեց վարչապետի մերձավորի կապը՝ Երևանի քաղաքապետարանի շինարարական տենդերին և խայտառակ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ «հարյուրավոր միլիոն դրամների հասնող չարաշահումների շղթան՝ քաղաքական թելով բացահայտվել է ու պարզվել էր, որ քաղաքապետարանի մրցույթները հաղթել էին  բանկային կեղծ երաշխիքներ ներկայացրած կազմակերպություններ, որոնցից մեկը հենց  Փաշինյանի քավորի բարեկամն է»։

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված