Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիայի գործընթացը կարող է խառնել Երևանում ՔՊ բոլոր «խաղաքարտերը»

Վերլուծական

Արդեն իսկ հայտնի է, որ սեպտեմբերի 17-ին նշանակված ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ հայտ են ներկայացրել 13 կուսակցություն եւ մեկ դաշինք: Նախընտրական քարոզարշավը մեկնարկելու է օգոստոսի 23-ին, տեւելու է մինչեւ սեպտեմբերի 15-ը։ Քվեարկությունը կկայանա սեպտեմբերի 17-ին, 16-ը լռության օր է։

Վերջին 20 տարվա ընթացքում առաջին անգամ քաղաքապետի ընտրություններին չի մասնակցում խորհրդարանական ընդդիմությունը։ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հիմնական ուժերը՝ Դաշնակցությունն ու Հանրապետականը, տևական լռությունից հետո օրերս հաստատեցին, որ չեն մասնակցի։ Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ն իր անդամներին կոչ արեց սատարել բացառապես իրական ընդդիմադիր հայացքներով ազգային ուժերին, Դաշնակցությունը չհստակեցրեց, թե ում է սատարելու, միայն նշեցին, թե առաջադրումներից և գրանցված թեկնածուների ծրագրերի հրապարակումից հետո հանդես կգան հավելյալ հայտարարությամբ։ 

Փոխարենը այս ընտրություններին ասպարեզ են եկել մի շարք նոր ուժեր, մասնավորապես՝ Վարդան Ղուկասյանի ղեկավարած «Հանրային ձայնը», որը ըստ Երևանում անցկացրած վերջին հարցումների արդյունքում առաջատարների ցանկում է և այս ուժից բազմաթիվ անակնկալներ պետք է ակնկալել, Երվանդ Թարվերդյանի ղեկավարած «Միացյալ Հայաստան» կուսակցությունը,  Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանի «Հաղթանակը», Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը»:

Մասնակցում են նաև հանրությանը բավական ծանոթ քաղաքական ուժեր՝ «Ապրելու Երկիր» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայաստանի Եվրոպական» կուսակցությունը, «Հանրապետություն»-ը, «Արդար Հայաստան» կուսակցությունը, ՀԱՍԿ-ը:  Այս ուժերի ներկայացուցիչները խուսափում են խոսել իշխանափոխության մասին, բայց մերթ ընդ մերթ քննադատում են իշխանություններին։ Նրանցից մի քանիսն էլ պարբերաբար մասնակցում են Նիկոլ Փաշինյանի՝ արտախորհրդարանական ուժերի հետ կազմակերպած հանդիպում-քննարկումներին:

Նախընտրական ցուցակներում կան նաև այսպես կոչված «ճամբարափոխներ»: Դիցուք՝ ԱԺ նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը Երևան քաղաքի ավագանու ընտրություններին կմասնակցի «Ապրելու երկիր» կուսակցության թիմի կազմում։ 

Թեև ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի թիվը անցնում է մեկ տասնյակը, կարելի է ենթադրել, որ հիմնական պայքարը ընթանալու է իշխող ՔՊ նախընտրական ցանկը գլխավորող Տիգրան Ավինյանի և Ազգային առաջընթաց կուսակցության ցանկով առաջադրված Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի միջև: Վերջինս 130 հոգանոց ցուցակ է ներկայացրել, որտեղ ընդգրկված են հիմնականում իր հետ աշխատած մարդիկ՝ կառավարման մասնագետներ:  Իր հերթին ՔՊ-ն դեռևս 30 հոգանոց ցուցակ է ներկայացրել: Տիգրան Ավինյանին հաջորդում է Արմեն Փամբուխչյանը. վերջինս Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նաև ղեկավարում է ՔՊ-ի նախընտրական շտաբը, քանի որ համարվում է վարչապետի վստահելի անձանցից մեկը: ՔՊ ավագանու ցուցակի երրորդ համարը Նուարդ Վարդանյանն է․ նա ԱԺ ՔՊ խմբակցության պատգաավոր՝ «ականջ ծամող» Ծովինար Վարդանյանի քույրն է:

Այն, որ մրցապայքարի ֆավորտիները հենց այս երկու թեկնածուներն են փաստել է նաև «Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիայի կողմից իրականացված վերջին հարցումը, որի համաձայն հարցվածների 9,3 տոկոսը նշել է, որ ընտրելու է «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Տիգրան Ավինյանին, 3,7 տոկոսը նշել է՝ Հայկ Մարությանին: Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած մյուս ուժերի թեկնածուներից յուրաքանչուրը հավաքել են 2 տոկոսից պակաս ձայն:

Գաղտնիք չէ, որ չնայած իշխանությունների մեծ ցանկությանը ՝ ցույց տալու, որ իրենց թեկնածուն վայելում է երևանցիների ճնշող մեծամասնության աջակցությունը, իրավիճակը տրամագծորեն հակառակն է: ՔՊ դիրքերը Երևանում անչափ թույլ են, էլ ավելի այդ դիրքերը թուլացան համապետական ընտրություններից հետո, պայմանավորված երկրի շուրջ ձևավորված ներքին և արտաքին քաղաքական, տնտեսական և անվտանգային մարտահրավերներով և այդ մարտահրավերներին իշխանությունների ոչ ադեկվատ արձագանքով:

Այստեղ մի պարզ ենթադրություն կարելի է անել առ այն, որ եթե սեպտեմբերին կայանալիք ավագանու ընտրությունների ժամանակ ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկին հաջողվի հավաքել ընտրողների ձայների 25-30 տոկոսը, ապա ողջ ընդդիմադիր դաշտը պետք է օգտագործի ընձեռված ռեալ հնարավորությունը, համախմբվի այդ թեկնածուի շուրջ՝ թույլ չտալու ՔՊ թեկնածուի հաղթանակը և իշխանությունների վերարտադրությունը Երևանում: Ինչպես և վերը նշել էինք՝ նմանատիպ արդյունք գրանցելու ամենամեծ շանսերը այս պահի դրությամբ ունի հենց Հայկ Մարությանը: Կարելի է ասել, որ արդեն իսկ ուրվագծվում է նման սցենարի իրականացման հնարավորությունը, իսկ թե ինչպիսին կլինի քաղաքական կոնֆիգուրացիան ընտրություններից հետո, արդյոք՞ ընդդիմադիր կուսակցությունները մի կողմ կդնեն հատվածային շահերը և իսկապես կմիավորվեն՝ թեկուզ և Երևանի մակարդակում իշխանափոխություն իրականացնելու գաղափարի շուրջ՝ ցույց կտա ժամանակը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված