Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Տիգրան Ավինյանի հանդեպ անվստահությունը ՔՊ-ում աճում է. փնտրվում է «պահեստային» թեկնածու

Վերլուծական

Դեռևս ամիսներ առաջ հայտնի էր դարձել, որ սեպտեմբերին Երևանում սպասվող ավագանու ընտրություններին ՔՊ ցուցակը գլխավորելու է Տիգրան Ավինյանը: Նախորդ տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն իշխանությունները չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝  Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ, իսկ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային եւ մյուս բոլոր հարցերը՝ միևնույն ժամանակ ակտիվորեն ներգրավված լինելով քարոզարշավի մեջ: Սրանով հանդերձ, թեև ընտրություններին մնացել է մեկ ամսից էլ քիչ ժամանակ՝ ՔՊ-չկա կոնսենսուս Ավինյանի շուրջ և թիմում վերջինիս բավական մեծ վերապահումներով և անվստահությամբ են վերաբերվում:

Պատերազմից հետո անվստահությունը Տիգրան Ավինյանի նկատմամբ խորացել էր: Վերջինս, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ովքեր հրապարակային հայտնեցին իրենց աջակցությունը վարչապետին, ընդգծված դիստանցիա էր պահում ՔՊ-ից և Փաշինյանից՝ ձգտելով մնալ երկրում ընթացող քաղաքական գործընթացների ստվերում: Նրանից մենք չենք լսում կտրուկ հայտարարություններ, նա չի հայտնվում թեժ բանավեճերի կիզակետում և որևէ գնահատական հնչեցնելիս էլ դա անում է անչափ հաշվարկված: ՔՊ-ից դիստանցիա պահելը արտահայտվեց նաև նրանով, որ Ավինյանը որոշում կայացրեց չընդգրկվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակում դա բացատրելով՝ տվյալ փուլում «մաքուր» մնալու և հետագայում ավելի լուրջ խաղի մեջ մտնելու իր ցանկությամբ, ինչը բնականաբար թիմակիցների սրտով չի եղել: Իսկ վերջերս էլ ընդհանրապես սափրվեց, ինչը նույնպես դիտարկվեց՝ մորուքը բրենդ դարձրած ՔՊ-ականներից առանձնանալու փորձ:

Մամուլում վերջերս տեղեկություն էր տարածվել, որ հունիսի 26-ին՝ ԱԺ արտահերթ նիստի ավարտից հետո, ՔՊ խմբակցությունում հյուրընկալել են Երեւանի փոխքաղաքապետ, ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին։ Ըստ մի շարք աղբյուրների՝ նրան «բերման են ենթարկել» որոշ պարզաբանումներ ստանալու համար։ Դիցուք՝ ինչպես է պատկերացնում քարոզարշավը, ինչ միջոցներով ու մեթոդներով։ ՔՊ-ական պատգամավորներին անչափ դուր չի եկել այն հանգամանքը, որ Ավինյանը քաղաքական թիմից ընդգծված դիստանցիա է պահում:

Ակնհայտ է, որ ՔՊ-ում լրջագույն վերապահումներով են մոտենում թե Ավինյանի վարքագծին, թե վերջինիս արձանագրած վարկանիշին: Եթե մեկ ամիս առաջ անցկացված հարցումների արդյունքում նա հավակնում էր ստանալ հարցված քաղաքացիների 10.1 տոկոսի քվեն, ապա այս ամիս անցկացված հարցումների արդյունքները էլ ավելի տխուր են՝ ընդամենը 9.3 տոկոս: Դա իր հերթին ստիպում է Ավինյանին դիմել տարատեսակ նախընտրական PR շոուների՝ առանց համապատասխան վարորդական լիցենզիայի ավտոբուս վարել, մասնակցել շաբաթօրյակների, բակերում և թաղերում բարեկարգման աշխատանքներին հետևել և անգամ հասցրել է ծննդատներ այցելել: Դրա հետ մեկտեղ Ավինյանը չի նկատում, կամ չի ցանկանում նկատել իրենց կառավարման բացթողումների արդյունքում Երևանում առաջացած բազմաթիվ խնդիրները:  Փոխքաղաքապետի շոուները կարծես թե երևանցիների սրտով էլ չեն, դրա մասին են վկայում Ավինյանի ֆեյսբուքյան էջի մի շարք մեկնաբանություններ, որոնց հեղինակները շոուների և էժանագին փիառի փոխարեն ցանկանում են բարեկարգ Երևան տեսնել

Հաշվի առնելով հանգամանքը, որ ՔՊ-ում Ավինյանին որպես յուրային չեն ընկալում, հարց է առաջանում՝ ի վերջո ում՞ որոշումն էր ընտրությունների գնալ Ավինյանի նման թույլ ֆիգուրով: Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումն՞ էր, թե ամեն դեպքում թելադրված էր արևմուտքից: Գաղտնիք չէ, որ Տիգրան Ավինյանը համարվում է արևմուտքի համար ընդունելի և պրո-արևմտյան դիրքորոշում ունեցող պաշտոնյա․ վերջինս հեղափոխությունից հետո և հատկապես փոխվարչապետ եղած ժամանակ բավական լոյալ էր վերաբերվում արևմտյան և հատկապես ՝այսպես կոչված «սորոսական» ՀԿ-ին՝ նրանց արտոնություններ տրամադրելով և հարկերից ազատելով: Հետևաբար, չի բացառվում, որ Ավինյանին քաղաքական թիմում առկա տրամադրություններին հակառակ առաջին պլան բերելը ՝ Փաշինյանի ռևերանսն էր արևմուտքին: Դրա հետ մեկտեղ կան տեղեկություններ, որ Փաշինյանը ինքն էլ է լրջորեն տատանվում և նույնիսկ քննարկվում է «պահեստային» թեկնածուի հարցը, իսկ որ ՔՊ-ում կլինեն այլ ամբիցիոզ դեմքեր, ովքեր «աչք կունենան» քաղաքապետի թեկնածուի վրա՝ չի բացառվում: Հետևաբար պետք է փաստենք, որ ներքին խմորումները և ստվերային պայքարը ՔՊ ներսում ոչ միայն չի ավարտվել, այլ նոր թափ կարող է ստանալ...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված