Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Ինչ քայլերով է Տիգրան Ավինյանը փորձում «ինքնամեկուսանալ» ՔՊ-ից և ՔՊ-ականներից

Վերլուծական

Գաղտնիք չէ, որ իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներսում խմորումները՝ կապված Երևանի ավագանու սպասվող ընտրությունների հետ, ոչ միայն չեն դադարում, այլ նոր թափ են ստանում: Ինչպես և գրել էինք երեկ՝ այդ գործընթացները պայմանավորված են ՔՊ-ում իրենց նախընտրական ցուցակը գլխավորող Տիգրան Ավինյանի հանդեպ ունեցած անվստահությամբ: Շատերի կարծիքով՝ նրա վարկանիշը բավարար չէ ընտրություններում հաղթանակ տանելու համար, բացի այդ շատերին էլ վրդովվեցնում է Ավինյանի՝ ՔՊ-ից դիստանցիա պահելու վարքագիծը, որը վերջինս դրսևորում է արդեն բավական երկար ժամանակ:

Դիցուք՝ 44 օրյա պատերազմի ավարտից և կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Տիգրան Ավինյանը, ի տարբերություն շատ ՔՊ-ականների, ովքեր ամեն կերպ փորձում էին ընդգծել իրենց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին, հայտնվեց ստվերում՝ չանելով հրապարակային հայտարարություններ և ի ցույց չդնելով իր լոյալությունը քաղաքական թիմին և անձամբ վարչապետին: ՔՊ-ականները Տիգրան Ավինյանի այդ վարքագիծը դիտարկեցին իբրև հարված թիկունքից:

Այնուհետև Ավինյանը հրաժարվեց ընդգրկվել 2021 թվականի արտահերթ ընտրություններում ՔՊ համամասնական ցուցակում՝ դա բացատրելով ցուցակում գործարարների տեղ գտնելու հանգամանքով, ինչի հետ ինքը, իբրև թե, սկզբունքորեն համաձայն չէր: Սակայն, ինչպես և երեկ գրել էինք՝ ցուցակում չընդգրկվելու իրական պատճառը այն է, որ Ավինյանը ցանկանում էր այդ փուլում քաղաքականապես «մաքուր» մնալ, հետագայում առավել մեծ քաղաքական  ամբիցիաներ դրսևորելու նպատակով: Դա էլ, բնականաբար, չվրիպեց ուշադիր ՔՊ-ականների հայացքից:

Փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո Ավինյանը շարունակեց ամեն կերպ ընդգծել իր տարբերությունը ՔՊ-ից և ՔՊ-ականներից: Դիցուք՝ իր նախընտրական անզուսպ PR ակցիաների ընթացքում վերջինս գրեթե յուրաքանչյուր օր հայտնվում է այս կամ այն բակում, միջոցառմանը, անգամ՝ ավտոբուսի ղեկին, փորձելով թե՛ քաղաքական նախընտրական դիվիդենդներ հավաքել, թե՛ միաժամանակ ընդգծել և ցույց տալ, որ ի տարբերությունը ՔՊ-ականների մեծ մասի՝ ինքը ի վիճակի է այսպես ասած՝ «մարդամեջ» դուրս գալ:

Այնուհետև Ավինյանը իրեն շրջապատեց ոչ թե «քայլած» ՔՊ-ականներով, այլ յուրայիններով՝ դրանով մեկ անգամ ևս ցանկանալով ընդգծել, որ ինքը առանձին խաղացող է: Դիցուք՝ Երևանի երեք փոխքաղաքապետերից և ոչ մեկին անգամ մեծագույն ցանկության դեպքում կարկառուն ՔՊ-ական չես անվանի, փոխարենը վերջիններս համարվում են Տիգրան Ավինյանի մտերիմները, ինչպես և Երևանի վարչական շրջանների ղեկավարների մեծ մասը, ովքեր նշանակեցին այդ պաշտոններին հենց Ավինյանի՝ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո:

Այժմ էլ Ավինյանը էլ ավելի կրեատիվ տարբերվելու միջոց է գտել՝ սափրվելը: Ակնհայտ է, որ նա նաև իմիջային փոփոխություններով է փորձում չասոցացվել Փաշինյանի և իր թիմակիցների մեծ մասի հետ, որոնց համար մորուքը դարձել էր հեղափոխականի իմիջի անբաժան մաս:

Ավինյանի «ինքնամեկուսացումը» ՔՊ-ից արտահայտվում է նաև որոշակի գործողություններով, որոնք ուղղակի կամ անուղղակի հաակսում են ՔՊ-ականների և անձամբ Նիկոլ Փաշինյանի վարած օրակարգին: Դիցուք՝ Ավինյանը, ի հեճուկս Փաշինյանի կողմից հնչեցրած դժգոհությունների, ոչ  միայն չդադարեցրեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի կառուցումը, այլև դրա բացման ժամանակ առիթը բաց չթողեց ինքն իրեն գովազդելու համար, այնուհետև հրապարակայնորեն աջակցեց հուշարձանի գաղափարին: Եվ դա այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ընթացքում շեշտեց, որ ինքն անձամբ այդ հուշակոթողը չէր կանգնեցնի:

Կամ մեկ այլ օրինակ՝ Ավինյանի անչափ «պատահական» հայտնվելը պատարագի առաջին շարքում, մի դեպքում, երբ Հայ Առաքելական եկեղեցու հետ ՔՊ-ականների մեծ մասի հարաբերությունները բավական լարված են։

Բնական է, որ  Նիկոլ Փաշինյանն սկսել է խիստ անվստահությամբ վերաբերվել Ավինյանին՝ հաշվի առնելով վերջինիս կողմից գրեթե չթաքցվող՝ ավելի բարձր քաղաքական հավակնությունները և փորձում է սահմանափակել նրա ինքնուրույնությունը: Այդ նպատակով Երևանի ավագանու ընտրություններում ՔՊ նախընտրական շտաբի պետ նշանակվեց որ չէ Ավինյանի յուրայինը, այլ Նիկոլ Փաշինյանի ամենահավատարիմ թիմակիցներից մեկը՝ Արմեն Փամբուխչյանը: Վերջինիս ՔՊ-ում շատ ավելի մեծ աջակցություն է վայելում, առավել վստահելի և ընկալելի կերպար է, քան Ավինյանը և ՔՊ-ականներից շատերը հենց նրան կցանկանային տեսնել Երևանի քաղաքապետի պաշտոնում: Շրջանարվող որոշ տեղեկությունների համաձայն, եթե ընտրություններում ՔՊ-ն հաղթանակ տանի, ապա հենց Փամբուխչյանը կնշանակվի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում՝ փաստացի  դառնալով Տիգրան Ավինյանին վերահսկող աչքը եւ մոտալուտ հավանական փոխարինողը։

Բացի այդ, չմոռանանք, որ ընդամենը մեկ ամիս առաջ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, ինչից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ: Խոսքն այն վարույթի մասին է, որը ԿԿՀ-ն հարուցել էր 2022 թ. դեկտեմբերին: Իսկ դրա պատճառն այն էր, որ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու կողմից ընտրվել է փոխքաղաքապետ, բայց դրանից հետո մնացել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Այս գործով դեռևս որևէ անձի դեմ քրեական հետապնդում չի հարուցվել, սակայն, ակնհայտ է, որ այն Փաշինյանի ձեռքին լրացուցիչ զսպող մեխանիզմ է:

Բացի այդ, ընդամենը վերջերս կալանավորվել, այնուհետև ազատ էր արձակվել Ավինյանի մտերիմներից համարվող Գևորգ Սիմոնյանը, ընդ որում, քրեական գործի շրջանակներում, որի ընդգրկման ժամանակահատվածում Երևանի փոխքաղաքապետը զբաղեցնում էր Պարետի պաշտոնը։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ հարուցված քրեական գործը կազմված է այնպես, որ ցանկացած պահի կարող է դրանում շրջանառվել նաև Տիգրան Ավինյանի անունը՝ որպես չարաշահումների օղակի կարևոր դերակատար։ Այդ մասին էր վկայում նաև առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ամիսներ առաջ արված գրառումը, որում նա համոզմունք էր հայտնել, որ հայաստանյան իրավապահ համակարգը չի թոթափել երբեմնի սովետական ստերեոտիպը, եւ որ ապացույցների բացակայության դեպքում հարուցված վարույթները կարճելը նախաքննական մարմնի վատ աշխատանքի հետեւանք է, իսկ ինքը պատրաստվում է խոսել և բացահայտումներ անել, եթե իրեն կանչեն հարցաքննության: Չի բացառվում, որ Թորոսյանի կողմից ակնարկված բացահայտումները վերաբերվում էին հենց Ավինյանին, ինչը, բնականաբար, չէր բխում Նիկոլ Փաշինյանի շահերից, քանի որ ավագանու ընտրություններին ընդառաջ լրջագույն ռեպուտացիան հարված էին դառնալու ՔՊ թեկնածուի համար, եթե ընդհանրապես չհանգեցնեին աղմկահարույց ձերբակալումների: Դրանից հետո, ի դեպ, իրավապահ համակարգը դեռևս հրաժարվեց Արսեն Թորոսյանին հարցաքննելու և հակակոռուպցիոն կոմիտե հրավիրելու մտքից: Դեռևս..

Եթե Ավինյանի ինքնուրույն խաղալու և ՔՊ-ից դիստանցիա պահելու ցանկությունն ու նպատակադրումները հանկարծ անցնեն թույլատրելիի շեմը, ապա չի բացառվում, որ վերջինս քաղաքապետի պաշտոնում հայտնվելու փոխարեն՝ հայտնվի կասկածյալի աթոռին...

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված