Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Երկակի ստանդարտներով առաջնորդվող ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական

Թեև հայաստանյան պաշտոնյաներն առիթը բաց չեն թողնում խոսելու իրենց սկզբունքայնությունից, բավական շատ են դեպքերը, երբ վերջիններս այսպես ասած՝ բռնվում են երկակի ստանդարտների կիրառման վրա, ինչը բնավ էլ չի խոսում տվյալ պաշտոնյայի սկզբունքայնության մասին։

Դիցուք՝ եթե Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարած ՊՎԾ-ն ցանկանում էր օբյեկտիվ աշխատել, ապա ստուգումներ պետք է իրականացվեին նաև այն կառույցներում, որոնցում առկա չարաշահումների մասին մամուլը բազմիցս էր բարձրաձայնել: Օրինակ՝ ինչու ՊՎԾ-ն ստուգումներ չի նախաձեռնում Տավուշի մարզպետարանում: Հայկ Ղալումյանի արկածների մասին մամուլը գրեթե յուրաքանչյուր շաբաթ է գրում, սակայն վերջինիս, կարծես, փրկում է այն հանգամանքը, որ ինքը հանդիսանում է Նիկոլ Փաշինյանի քավորը: ՊՎԾ-ն ցանկության դեպքում կարող էր ուսումնասիրել Իջևանի և Մեծամորի համայնքապետարաններում գնումների գործընթացները: Արթուր Ճաղարյանը և Վահրամ Խաչատրյանը վերջերս որոշել էին համայնքային բյուջեի հաշվին իրենց նոր ավտոմեքենաներ գնել: Արդյո՞ք գնումների գործընթացներն այս համայքնապետարաններում ՊՎԾ-ին չեն հետաքրքրում:

Բազմաթիվ գործող պաշտոնյաներ, ովքեր նախկինում բնապահպան կամ իրավապաշտպան ակտիվիստներ են եղել, կարծես թե, մոռացել են այդ մասին: Հաց բերողի մահվանից հետո Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, Տիգրան Ավինյանն ասուլիսի ընթացքում պահանջում էին իշխանություններից՝ հանրությանը սպառիչ պատասխաններ տալ, թե ովքեր են պատասխանատու Արթուր Սարգսյանի մահվան համար և պատժել վերջիններին։

Ինչպես տեսնում ենք՝ վերը նշված ակցիային մի շարք ծանոթ դեմքեր են մասնակցում, ովքեր այսօր ունեն բարձր պաշտոններ՝  Հայկ Կոնջորյանը, Մխիթար Հայրապետյանը, Տիրգան Ավինյանը, Արայիկ Հարությունյանը:

Իր հերթին ընդդիմադիր պատգամավոր Լենա Նազարյանը ժամանակին գլխավոր դատախազից պահանջում էր տալ քաղբանտարկյալ տերմինի սահմանումը, այսօր նա, իհարկե, նման պահանջներ դատախազությանը չի ներկայացնում:

Զառա Բաթոյանը հետաքրքրված է կալանավայրերում պահվող կանանց բժշկական խորհրդատվություն և ծառայություններ ստանալու իրավունքով: Այսօր նա այդ մասին ընդհանրապես չի հիշատակում, չնայած առիթները քիչ չեն:

Վահագն Հովակիմյանը, ով ժամանակին հասարակության մեծ մասի պես անհաշտ էր Արթուր Սարգսյանի կալանավորման հետ, այսօր լռում է, երբ իր ղեկավարած երկրում չորս տարվա մեջ արդեն իսկ չորս նման ողբերգական դեպք է արձանագրվում: Հետաքրքիր է՝ այլևս անհաշտ չէ՞, թե այլ պատճառ կա նման լռության համար, դիցուք՝ իշխանության քաղցրությունը:

ՀՀ նորանշանակ ՄԻՊ Անահիտ Մանասյանն, շնորհավորելով լրագրողներին մասնագիտական տոնի կապակցությամբ, վերջիններիս նաև հորդորել է պահպանել էթիկայի կանոնները և զերծ մնալ ատելության խոսքի տարածումից: Հետաքրքիր է, թե ինչու է նորանշանակ ՄԻՊ-ը նմանատիպ կոչ-պահանջ հնչեցնում լրագրողների հասցեին, մի դեպքում, երբ նմանատիպ վարքագծով աչքի են ընկնում հիմնականում իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հաթաթա և օրենքի գերակայության դասեր է տալիս երթևեկության կանոնները խախտող վարորդներին՝ մոռանալով, որ ինքն էլ աչքի չի ընկել օրինապաշտ կառավարմամբ, ինչի մասին էլ հուշում են հարուցված քրեական գործերը:

Նախորդ տարվա մայիսի 31-ին, երբ զինվորների դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի մասին համացանցում հայտնված տեսանյութը ցնցեց հասարակությանը, առողջապահության նախարարի՝ այն ժամանակ պաշտոնակատար Ավանեսյանն ընդամենը ներողություն խնդրեց հարազատներից, ընդունեց, որ տեղի ունեցածը իր բացթողումն է, բայց  աշխատանքից ազատեց դատական բժշկին ու դիահերձարանի աշխատակիցներին: Նույն փաշինյանական՝ համար մեկ պատասխանատուի, բայց ոչ համար մեկ մեղավորի  տրամաբանությամբ: Եվ իշխանական ամբողջ համակարգը, Նիկոլ Փաշինյանից սկսած, լծվեց Ավանեսյան Անահիտին արդարացնելու սուրբ գործին:

Արմեն Մելիքբեկյանի ղեկավարած ՀՖՖ-ն աշխատանքից ազատում 5 անընդմեջ պարտություն կրած մասնագետին՝ փոխարենը վստահելով 8 անըմդմեջ պարտությունների հեղինակ մարզչին։ Այս հարցի պատասխանը գտնելը բավական դժվար է։ Փաստենք նաև ՀՖՖ-ում գործում են երկակի ստանդարտներ։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված