Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Ովքեր են Փաշինյանի հանձնարարականներն ականջի հետև գցած ՔՊ-ական պաշտոնյաները

Վերլուծական
Չնայած այն հանգամանքին, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր, իր խոսքերով, կարգի հրավիրել պետական կառավարման ապարատը, այսօր էլ Փաշինյանի թիմում կան այնպիսի պաշտոնյաներ, ովքեր իրենց անգործությամբ, թերի աշխատանքով և ընդունած անհամաչափ որոշումներով սաբոտաժի են ենթարկում վարչապետի հանձնարարականների իրականացումը:
 
Դիցուք` տնտեսության շեշտակի աճի նշաձող սահմանած Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ակնհայտորեն չի համապատասխանում` տնտեսության զարգացման այն տեմպերին, որոնց ականատես ենք լինում։ Նախարար Վահան Քերոբյանին չի հաջողվում լուծել այդ բարդ խնդիրը, արդյունքում` քիչ հավանական է, որ կառավարության ծրագրում սահմանված նշաձողը հաղթահարվի։ Եթե կառավարության ծրագրով սահմանված էր 7-8 տոկոս տնտեսական աճ՝ Քերոբյանի մաքսիմումը տվյալ դեպքում 4 տոկոսն է, որն էլ նա ներկայացնում է իբրև մեծագույն ձեռքբերում: Արդյունքում` եթե տնտեսությունը շարունակի զարգանալ Քերոբյանի «մոդելով»՝ կառավարության ծրագրի այդ կետը պարզապես չի իրագործվի:
 
Վերջին ամիսներին հրապարակավ արված հայտարարություններից պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառույցը լրջորեն պատրաստվում է Ամուլսարի հանքի շահագործմանը` բյուջեի հավելյալ եկամուտներ ապահովելու ցանկությունից դրդված։ Սակայն, արի ու տես, որ Վայոց Ձորի մարզպետը բնավ էլ չի շտապում լծվել հանքի բացման լոբբինգին, հակառակը` խոսում է բնապահպանական ռիսկերից և հորդորում սպասել փորձաքննության վերջնական եզրակացությանը։ Եվ սա այն դեպքում, երբ Ջերմուկի ՔՊ-ական ավագանին և Ջերմուկի քաղաքապետ Վահագն Արսենյանն արդեն իսկ մեսիջներ են հղել առ այն, որ հանքի շահագործումն այլընտրանք չունի:
 
Բացի այն, որ կառավարության ծրագիրը ենթադրում է համապարփակ պայքար կոռուպցիայի դեմ, ՏՄՊՊՀ-ին Փաշինյանը հանձնարարել էր ստուգել՝ արդյո՞ք բենզա և գազալցակայաններում քաղաքացիներին չեն խաբում, սակայն այդ ստուգումների արդյունքների, պատժված տնտեսվարողների մասին հանրությունն այդպես էլ չտեղեկացվեց: Իսկ մենաշնորհ հասկացությունը շարունակում է տեղ ունենալ Նոր Հայաստանի տնտեսությունում։  Այդ հանգամանքը փաստում է նաև ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, 2021 թվականի տարեկան հաշվետվությունից պարզ է դառնում, որ կառույցը կառավարության ծրագիրը իրագործելուց անչափ հեռու է: Ավելին՝ Գեղամ Գևորգյանը հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը չի պայքարում մենաշնորհների վերացման համար: Ուշագրավ ինքնախոստովանություն է, ինչ խոսք:
 
 Փաշինյանն այն ժամանակ դեռևս շրջակա միջավայրի պաշտոնը զբաղեցնող Ռոմանոս Պետրոսյանին խիստ հանձնարարական էր տվել լուծելու Սևանա լճից սիգի որսի հետ կապված խնդիրները, այնուհետև նորանշանակ նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ ակտիվորեն աշխատելու են կառավարության ծրագիրը կյանքի կոչելու ուղղությամբ, սակայն արդյունքը դեռևս չի երևում, գրեթե յուրաքանչյուր օր բացահայտվում են սիգի ապօրինի որսի նորանոր դեպքեր։ Դրան պետք է գումարել նաև Սևանի մակարդակի նվազման հարցը, որը նույնպես ներառված է կառավարության ծրագրում, այն ենթադրում է Սևանի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքների իրականացում, մինչդեռ 2021 թվականին լճի մակարդակը նվազել է մի քանի սմ-ով:
 
Կառավարության նիստերում Նիկոլ Փաշինյանը բազմիցս բառացի հայտարարել է, որ առաջնահերթություն է քաղաքացիների համար որակյալ և հասանելի առողջապահական ծառայությունների մատուցումը։ Սակայն, նախարար Ավանեսյանը, կարծես թե, այլ կարծիք ունի այս հարցում, համենայնդեպս այդ մասին են վկայում նրա ընդունած որոշումները` պետպատվերը վերացնելու և չպատվաստված քաղաքացիների բուժումը վճարովի դարձնելու վերաբերյալ։ Թե որքանով են նախարարի որոշումները համահունչ կառավարության ծրագրում սահմանված դրույթների հետ՝ դատեք ինքներդ: Քաղաքացիները, ըստ էության, զրկված են հասանելի բուժում ստանալու հնարավորությունից:
 
Կառավարության նիստերից մեկի ժամանակ Փաշինյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ հանձնարարական է տվել, որ գերատեսչություններում տեղադրվող սուրճի, վճարումների, և այլ ապարատների տեղադրման գործառույթները կատարվեն մրցույթներով, ինչը չի կատարվել: Այս հանդիմանանք էլ ուղղված էր այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող էդուարդ Աղաջանյանին:
 
Նիկոլ Փաշինյանը դեռեւս նախորդ տարվա  հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը: Մեկ շաբաթ անց լրատվամիջոցների հարցին ի պատասխան` փոխնախարարը հայտնել էր, որ տվյալները դեռ ամփոփվում են: Այսինքն՝ մեկ շաբաթը Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել էր հրահանգ, որը փաստացի չի կատարել:
 
Կառավարության նիստերից մեկում վարչապետը նաև հանձնարարական էր տվել պետական միջոցների արդյունավետ ծախսի շնորհիվ արդիականացնել կառավարման համակարգը։ Այս թեզի հետ համամիտ չեն հատկապես այն կառույցների ղեկավարները, որոնք 2021-ին ճոխ պարգևավճարներ են բաժանել։ Ամանորի ու սուրբծննդյան տոների կապակցությամբ վարչապետն իր աշխատակազմի բոլոր աշխատակիցներին՝ փոխվարչապետերին ու նրանց աշխատակազմերին, մեկ աշխատավարձի չափով պարգևատրումներ է տվել` ընդհանուր 479 հոգու: Եթե հարկերը հանում ենք, փաստացի, ըստ կառավարության պատասխանի, վճարվել է ավելի քան 200 հազար դոլար կամ 97.5 միլիոն դրամ։ Հիշեցնենք՝ նախատոնական շռայլ պարգևավճարներ էին ստացել նաև օրենսդրական աշխատանքով աչքի չընկած, փոխարենը՝ հայհոյանքն ու ծեծուջարդն Ազգային ժողովի առօրյա դարձրած խորհրդարանականները։ Պատգամավորներին ու ողջ աշխատակազմին ԱԺ նախագահի բաժանած պարգևատրումը բյուջեին 300 հազար դոլար էր արժեցել։
 
Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել էր, որ բոլոր գերատեսչությունների բյուջեի կատարման մասին հաշվետվությունները ներկայացվելու են դրանց ղեկավարների մակարդակով: Սակայն, այդպես տեղի չունեցավ: 2019 թվականին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվետվությունը ներկայացնում է փոխնախարար Սմբատ Սաիյանը: Ասել է թե՝ Զարուհի Բաթոյանը, ով այսօր պատգամավոր է, չէր կատարել Փաշինյանի հանձնարարականը:
 
Ինչպես տեսնում ենք՝ Փաշինյանի հանձնարարականները և մի շարք ՔՊ-ական պաշտոնյաների գործնականում արված քայլերը իրար, մեղմ ասած, հակասում են և սա, անշուշտ, պետք է առաջին հերթին մտահոգի հենց Նիկոլ Փաշինյանին, քանի որ իր թիմակիցների բացթողումներն ու թերացումներն առաջին հերթին հարվածում են հենց իր վարկանիշին.  կառավարության ծրագրի կատարողականի գլխավոր պատասխանատուն վարչապետն է, և երբ այդ ծրագիրը տարբեր պաշտոնյաների կողմից սաբոտաժի է ենթարկվում, թերի է կատարվում, թիրախում առաջին հերթին հայտնվելու է ոչ թե այս կամ այն նախարարը, այլ հենց Նիկոլ Փաշինյանը, քանի որ չկառուցված ճանապարհների, չվերացված մենաշնորհների և անհասանելի բուժօգնության պատասխանը քաղաքացիները պահանջելու են հենց իրենից...
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված