Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

Տիգրան Ավինյանի «անզուսպ» PR-ը՝ իր նախորդների կատարած աշխատանքի հաշվին

Վերլուծական

Երևանի ավագանու ընտրություններին հաշված շաբաթներ են մնացել և ուշագրավ է, որ իշխող քաղաքական ուժի քաղաքապետի թեկնածուն՝ փոխքաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, սակայն, դե ֆակտո քաղաքապետարանի կուռացիան ստանձնած Տիգրան Ավինյանը քարոզչական շեշտը դնում է այն բանի վրա, որ ինքը մի քանի ամիս փոխքաղաքապետ աշխատելով ավելի շատ գործ է հասցրել անել, քան իր նախորդները՝ Հայկ Մարությանը և Հրաչյա Սարգսյանը միասին վերցրած:

Այդպե՞ս է դա իրականում, թե ոչ: Նայենք փաստերին: Ավինյանի գլուխ գովալու գլխավոր առիթը՝ Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխումը, սկսվեց 2019-ին, երբ քաղաքապետ էր Հայկ Մարությանը, նոր ավտոբուսների ձեռքբերման շուրջ բանակցությունները միջազգային կրեդիտորների և չինական ընկերության հետ վարել է Հրաչյա Սարգսյանը: Մինչդեռ այսօր դրանց ձեռքբերումը քարոզչական տարբեր հնարքներով փորձում են վերագրել Ավինյանին և իր թիմին։

Ավինյանի և իր մտերիմ շրջապատի հաջորդ փիառ-թեման Երևանյան շենքերում վերելակների փոփոխության ծրագիրն է, որի ավարտի մասին վերջիններս պատեհ և անպատեհ առիթներով թմբկահարում են: Սակայն, այս ծրագրի 80 տոկոսը կյանքի է կոչվել Հայկ Մարությանի ղեկավարման շրջանում, և այսօր Ավինյանը պարզապես ավարտին է հասցնում սկսված ծրագիրը; Ի դեպ, դա անում է բավական անորակ, գրեթե ամեն օր լուրեր են տարածվում վթարված վերելակների մասին, հետևաբար՝ մահվան վերելակների ուրվականը դեռ շրջում է Երևանում:

Գործող փոխքաղաքապետի մյուս նոու-հաուն Կոնդի թաղամասի վերակառուցման ծրագիրն է: Սակայն, այս ծրագիրը ևս մեկնարկել էր 2020 թվականին՝ Հայկ Մարությանի ղեկավարման ընթացքում: Այդ ժամանակ կառավարություն-քաղաքապետարան համագործակցության արդյունքում մշակվեց ծրագիրը, անգամ բյուջեն ձևավորվեց, սակայն գործընթացը դանդաղեց պատերազմի և քովիդի հետևանքով: Այս հանգամանքը չի խանգարում, որպեսզի Ավինյանը քարոզչական արշավների ընթացքում այցելի Կոնդ և իրեն ներկայացնի իբրև կոնդեցիների փրկիչ, ում ձեռքերով էլ մշակվել է և ներդրվում է թաղամասի վերակառուցման ծրագիրը:

Գանք Աջափնյակի չարաբաստիկ մետրոյին: Դեռևս Հայկ Մարությանի քաղաքապետության տարիներին քաղաքային իշխանությունները սկզբում փորձել են մասնավորի ներգրավվել, որպեսզի այդ հոգսը չընկնի պետության վրա, սակայն տարբեր ընկերությունների առաջարկած պայմանները գնահատվել են ոչ այնքան բարենպաստ և որոշում է կայացվել, որ հենց պետությունը կառուցի նոր կայարանը։ Ծրագիրը գնահատվել է 35 միլիոն դոլար: Այս նախագիծն էլ, որի առնվազն նախագծա-հաշվարկային փուլն սկսվել և ավարտվել էր Մարությանի և Սարգսյանի ղեկավարման շրջանում, այսօր դարձել է Տիգրան Ավինյանի փիառի գլխավոր թեմաներից մեկը;

Անցնենք մանկապարտեզներին: Դիցուք՝ բարեկարգման ծրագրում ընդգրկված Երևանի թիվ 51 մանկապարտեզն Ավինյանի՝ Ավան կատարած շրջայցի առաջին հասցեն էր: Սակայն, այնպես էր ներկայացվել, կարծես թե այդ ծրագիրը մշակվել և կյանքի էր կոչվել հենց գործող փոխքաղաքապետի ձեռամբ: Իրականում դա այդպես չէ: Դեռևս 2020 թվականին Հայկ Մարությանն այցելել է վերանորոգվող մանկապարտեզներ, որոնց թվում էր նաև թիվ 51 մանկապարտեզը:

Կարևոր հիմնախնդիր է նաև Երևանի կանաչապատումը: Նախորդ տարվա ընթացքում Երևանում կանաչ տարածքներն ընդլայնվել են շուրջ 15 հեկտարով, իսկ այս տարի քաղաքապետարանը զբաղված էր կանաչ տարածքների դեմ վճռական պայքար մղելով, հաստաբուն ծառերն արմատախիլ անելով:

 

Եթե դիտարկենք վերը նշված փաստերը, որոնք, անշուշտ, բոլորը չեն և դրանք կարելի է անվերջ թվարկել, ապա հասկանալի է դառնում, որ Տիգրան Ավինյանի փորձը՝ ցույց տալու, թե իր աշխատանքի ՕԳԳ-ն տասնապատիկ անգամ ավել է իր նախորդների աշխատանքի ՕԳԳ-ից՝ պետք է ձախողված համարել: Ըստ էության, գործող փոխքաղաքապետը և իր թիմը Երևանի համար որևէ լուրջ պրոյեկտ չեն մշակել և չեն իրականացրել, նրանց աշխատանքը սահմանափակվում է միայն նախորդների ծրագրերը շարունակելով, շատ դեպքերում նաև տապալելով, քանի որ ակնհայտ է, որ գործ ունենք քաղաքային կառավարման ոլորտում աղաղակող ոչ կոմպետենտության հետ...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված