Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձից Սևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ Սուլեյմանով Անջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ում Երեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJ Ջենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալ Լավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր «Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ «Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ) «Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ Նորիկյան Բագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութ Լեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ Լուկաշենկո Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքին 

ՔՊ-ականների ամենահայտնի «կռուտիտների» 10-յակը

Վերլուծական

Այս օրերին ԱԺ-ում տարբեր գերատեսչությունների ղեկավարներ ներկայացնում են իրենց կառույցի նախորդ տարվա աշխատանքի կատարողականը, և այդ կատարողականներից պարզ է դառնում, որ գործ ունենք լրջագույն թերակատարման և ձախողման հետ: Սակայն դա չի խանգարում հայ պաշտոնյաներին ձախողման գլխավոր պատասխանատու և մեղավորներ կարգել, անշուշտ, ոչ իրենց, այլ այս կամ այն երևույթը, իրավիճակը: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՔՊ-ական պաշտոնյաների կռուտիտների տասնյակը:

Դիցուք՝ ամիսներ առաջ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը հայտարարեց, որ Հաշվեքննիչ պալատի կողմից իր կառույցում հայտնաբերած խախտումները, իհարկե, իրականությանը համապատասխանում են, սակայն մեղավորը ոչ թե ինքն է, այլ պատերազմը և քովիդը: 

Տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ ջրառի խնդիր ենք ունենալու և չբացառեց, որ նորից դիմելու են ԱԺ՝ Սևանից հավելյալ ջուր վերցնելու նպատակով: Միևնույն ժամանակ Տերտերյանը չնշեց, թե ի վերջո ով է մեղավոր և ով է թերացել նրանում, որ Հայաստանի ջրամբարները թերի են լցվել նախորդ տարի: Երևի այս դեպքում էլ գլխավոր մեղավորը անձրևների սակավությունն էր:

Ամիսներ շարունակ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը խոստանում էր հայկական կողմի գնված լաստանավերի գործարկումը: Խոստումներով հանրությանը կերակրող պաշտոնյան շաբաթներ առաջ էլ հայտարարեց, որ լաստանավերը ձեռք բերվել են, մնացել է միայն Վրաստանում Փոթիի օպերատոր հանդիսացող հոլանդական APM ընկերության թույլտվությունը, որին իրենք րոպե առ րոպե սպասում են։ Մինչ օրս նրանցից որևէ նորություն չկա: Վերջերս Քերոբյանը այցելել էր Գյումրի և այնտեղ նրա ներկայացրած ծրագիրը «Դիստրիկտ» էկո թաղամաս կառուցելու, մյուսը՝ «չոր նավահանգիստ» կամ արդյունաբերական պարկ հիմնելու մասին էր, որի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Ի դեպ, գյումրեցիները տևական ժամանակ է՝ լսում են Վահան Քերոբյանի այս ծրագրի մասին, երբեմն ժպտում, ինչպես ժպտում էին ու հումոր անում Գյումրիում թռչող տրամվայի (Սքայ Գյումրի) ծրագիրը քննարկելիս։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարում է, որ իրեն ՊՆ-ն չի զեկուցում, թե սահմանագծման և սահմանազատման ինչ գործողություններ են կատարվում Սյունիքում: Ասել է թե՝ Սյունիքից անգամ եթե որոշ տարածք պակասի, մեղավորը ինքը չէ, այլ ՊՆ-ն: Իսկ թե ինքը որպես մարզպետ ինչ է արել, որպեսզի հասկանա սահմանային իրավիճակը և հարկ եղած դեպքում նաև կարծիք արտահայտի կամ գնահատական հնչեցնի՝ հայտնի չէ:

Ընդամենը ամիսներ առաջ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր`  «Թուրքիայի նախագահն օգտագործել է «միջանցքներ» տերմինը։ Ոչ թե եզակի, այլ հոգնակի՝ «միջանցքներ»։ Իսկ երբ ասվում է՝ «միջանցքներ», մենք հասկանում ենք մի քանի ճանապարհներ։ Դա մեր տրամաբանությանը շատ մոտիկ է։ Եվ եթե հնարավորություն լինի քննարկելու, երկխոսության հնարավորություն լինի, ապա, կարծում եմ, մենք լուծումներ կգտնենք։ Այսինքն` «միջանցքներ» մենք հասկանում ենք այսպես` Հայաստանում մի քանի ճանապարհներն օգտագործել»: Այսինքն՝ Գրիգորյանը չի հերքում, որ միջանցքներ և ճանապարհներ կարող են բացվել: Բառացիորեն շաբաթներ առաջ էլ Գրիգորյանը հայտարարել է, որ  Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց: Դիցուք՝ շաբաթներ  առաջ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ մինչև այս պահը Հայաստանն ու Ադրբեջանն անկլավների հարց չեն քննարկել:

Բոլորի հիշողության մեջ դեռ վառ է, թե ինչպես էր Գարիկ Սարգսյանը հանրությանը, ողջ Արարատի մարզի բնակչությանը, խոստանում մարզում կոկորդիլոսաբուծարան հիմնել։ Այնուհետև ամիսներ անց պարզ դարձավ, որ որևէ կոկորդիլոսաբուծարան մարզում չի հիմնվելու և նման գաղափարը ջրվեց հենց իր՝ Սարգսյանի կողմից:

Նախորդ տարվա հուլիսի 12-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, ուր քննվում էր Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ հարուցված քրեական գործը, այդ գործով դատախազը՝ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները: Բարձրացված աղմուկից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հյուրընկալվել էր Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրին, տվել բացատրություններ այդ անմարդկային անտարբերության վերաբերյալ:  

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո բազմիցս հայտարարել է, որ ՀՀ դաշնակիցները չեն կատարում իրենց ստանձնած պարտավորությունները և թեև ունեն զենքի մատակարարման մասով կնքված պայմանագրեր՝ չեն կատարում դրանք: Այն բանից հետո, երբ ռուսական կողմը հասկանալով, թե ում է ուղղված մեղադրանքը՝ հերքեց Փաշինյանի պնդումները, վերջինս ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ինքը ՌԴ–ի անունը չի տվել:

Վերջին ամիսներին բավական շատ խոսվեց տիեզերք ուղարկված առաջին հայկական արբանյակի մասին: Ի դեպ, այդ արբանյակի գործնական արդյունավետությունը հավաստող որևէ ապացույց դեռ հանրությանը չի ներկայացվել, սակայն ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը պնդում է, որ իսպանական կողմով է պայմանավորված, որ արբանյակը դեռ ամբողջությամբ չի ծառայում ՀՀ ազգային և պետական շահերին։ Այս անգամ էլ մեղավորը իսպանացիներն են։

Պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականին իրականացրել է «Հարկային եւ մաքսային ծառայություններ» ծրագիրը՝ 11 միջոցառումներով: Տարեկան պլանով նախատեսված է եղել 33,6 միլիարդ դրամի ծախս, ճշտված պլանով այն նվազեցվել է մինչեւ 30 միլիարդի, փաստացի իրականացվել է 28 միլիարդ դրամի ծախս, որը կազմել է 93 տոկոս: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ այդ թերակատարման վրա ազդել են արտաքին գործոնները: Ինչ է սա, եթե ոչ սեփական թերացումը քողարկելու փորձ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Բժիշկը որոշ մարդկանց կոչ է արել հրաժարվել սպիտակ բրնձիցՍևիկյանին լավ մարզավիճակ է հարկավոր՝ ՌՊԼ-ը պատառոտելու համար․ ՍուլեյմանովԱնջելինա Ջոլիի 1958 թվականի եզակի Ferrari 250 GT Coupé-ն աճուրդի կհանվի Christie's-ումԵրեխաների շրջանում գիրության տարածվածությունն ամբողջ աշխարհում գրեթե կրկնապատկվել է. MCHJՋենիֆեր Էնիսթոնը չի ցանկանում ժամադրության գնալԼավրովը ՌԴ-ում ՀՀ դեսպանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին առնչվող հարցեր«Զառ» ուսումնական կենտրոնում անցկացվում է բարձր դասարանների աշակերտների ռազմամարզական ճամբարը. ՀՀ ՊՆ«Դեպի ճամբար-հատուկ ջոկատ» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)«Քաղաքական կոռուպցիան ոչ միայն վերացված չէ, այլև նորանոր ռեկորդներ է սահմանում»․ Նորիկ ՆորիկյանԲագրատ սրբազանի աջակիցները Պետրոս Ղազարյանին հիշեցնում են իր «լրագրողական անցյալը». տեսանյութԼեհաստանի կողմից հարձակման դեպքում Բելառուսը կաջակցի Ուկրաինային․ ԼուկաշենկոՓաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված ընթրիքինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովինՃապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճըՍահմանադրական դատարանը վտանգ է ներկայացնում Հայաստանի հետագա գոյության համար. 168.amՄահացել է կոմպոզիտոր Արեգ Լուսինյանը«Հայաստանը շարունակում է Կապիկի ծաղիկի համար մնալ ցածր ռիսկայնության գոտի»․ ԱՆ փոխնախարարԴանակահարություն՝ Գյումրիում. տուժածը 32-ամյա տղամարդ է«Մոսկվա» կինոթատրոնը վերաբրենդավորվել է՝ այսուհետ «Կինոմոսկվա»Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարովՈստիկանները Սյունիքում շուրջ 12 կգ թմրամիջոց են հայտնաբերել. մանրամասներ171 դոլար վարկը չմուծած Արփի Դավոյանը բնակարան է գնել նորակառույց շենքում Աննա Հակոբյանը ընթրիքի է հրավիրում այս անգամ տղամարդկանց` 1մլն դրամի դիմաց. ՀրապարակՄակրոնը Փաշինյանի հետ զրույցում կոչ է արել հնարավորինս շուտ կնքել «խաղաղության համաձայնագիրը»Մեկ ամսում լրագրողների դեմ հարուցվել է 28 քրեական գործԱՄՆ-ն Իսրայելին օգտագործում է, որ տիրանա Մերձավոր Արևելքի բոլոր ռեսուրսներին․ Ալի ԽամենեիՎերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ. թուրքագետԼավրովն ու Գուրգեն Արսենյանը քննարկել են հայ-ռուսական հարաբերություններըTelegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառըԹուրքիայում տեղադրվել է «Գորշ գայլեր»–ի նշանը ցույց տված թուրք ֆուտբոլիստի արձանը ԱԳ փոխնախարարը մասնակցել է անվտանգության և խաղաղության հարցերում կանանց դերակատարությանը նվիրած համաժողովինՓաշինյանը Սինանյանին գործուղում է Ռուսաստան«Կարելի՞ է այդքան անշնորհակալ լինել»․ Ալիևը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ–ի հասցեինԱռևանգել էին Արցախից բռնահանված քաղաքացու «ԿամԱԶ»-ը, որով նա հանապազօրյա հացի խնդիր էր լուծում Հայտնաբերվել է ապօրինի զենքԱդրբեջանը չգիտի էլ ոնց հայտարարի, որ ոչ խաղաղության օրակարգ է ունեցել, ոչ էլ պատրաստվում է ունենալ. Տաթևիկ ՀայրապետյանՆախարար կդառնա, հետո նոր դիպլոմ կստանա․ Հովիկ Աղազարյան Տեղի կունենա «Լավագույն գրադարան» մրցույթի մրցանակաբաշխության արարողությունը Նախկինը Ալիևի պարտությունն է, նախկիններին պետք է երանի տան. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)Ուրիշ ինչ է արել այս կառավարությունը հանուն «անկախության»․ քաղաքագետ2 ժամով Հանրապետության հրապարակ լցնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի հեռանա. Շարմազանով (տեսանյութ)Մահացել է մուլտիպլիկատոր, «Բրեմենյան երաժիշտներ»-ի ստեղծող Մարինա ՈսկանյանցըՆիկոլի պես իշխանությունը անիշխանությունից լավ է. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Հովհաննես Շահինյանի նկատմամբ փողերի լվացման մեղադրանքով քրեական հետապնդումը դադարեցվեց․ փաստաբան Ֆրանկֆուրտի օդանավակայանում մոտ 70 ավիաչվերթ Է հետաձգվել կամ չեղարկվելՆոբելյան մրցանակի ցուցակում է նաեւ Վլադիմիր ԶելենսկինՓաշինյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Կիրակնօրյա Սուրբ Պատարագները Մայր Տաճարում կսկսվեն ժամը 11:00-ին«Սրբազան պայքար» շարժումը հոկտեմբերի 6-ին հանրահավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում ԵՄ-ն կասեցրել է հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ
Ամենադիտված