Հրդեհ՝ Փարաքարի կահույքի արտադրամասում. 6 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր
ՀասարակությունՕգոստոսի 26-ին, ժամը 02։22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղում այրվում է կահույքի արտադրամաս։ Հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Փարաքար գյուղի Գասպարյան փողոցում գտնվող կահույքի արտադրամասում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։47-ին, մարվել՝ 03։31-ին։ Մոտ 50 քմ տարածքում այրվել են տախտակներ (մոտ 2 խմ), թեփ (2 խմ) և ջերմահարվել են 3 հաստոց։