Ժամանակը հաշված է․ Փարիզի քաղաքապետը Կոռնիձորի ճանապարհից լուսանկար է հրապարակել
ԱրցախՓարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն X-ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Կոռնիձորի ճանապարհից։
«Հայաստանում՝ Փարիզի և այլ համայնքների ընտրյալների հետ։ Ինը ամիս շարունակ Արցախում 120 հազար հայ, այդ թվում՝ 30 հազար երեխա, մեկուսացված է, սովատանջ, ամեն ինչից զրկված։ Այս հումանիտար աղետի հետ հանդիպելով՝ մենք նրանց շտապ օգնություն ենք ցուցաբերում։ Ժամանակը հաշված է»,-լուսանկարին կից՝ գրել է Հիդալգոն։
Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այսօր վաղ առավոտյան Արցախի համար Ֆրանսիայից ուղարկված մարդասիրական օգնությամբ բեռնված շարասյունը Երևանից ուղևորվել է դեպի Կոռնիձոր։