Սերգեյ Սմբատյանն ազատ է արձակվել․ «Սպուտնիկ Արմենիա»
ԻրավունքՀայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տնային կալանքը փոխվել է գրավով։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է ՀՀ արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանը։
Հիշեցնենք՝ արդեն տեղեկացրելլ ենք, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19։30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից անցկացվող ամենամյա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգը, որը կղեկավարի նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։
«Վարույթն իրականացնող մարմնի կողմից Սերգեյ Սմբատյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա 100 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել»,– հայտնել է փաստաբանը։
Խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ որոշումը կայացվել է սեպտեմբերի 8-ին։