Երևանում քաղաքացին հոսանքահարվել և տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գայի պողոտայում գործող «Mercedes» ավտոսրահի տարածքում քաղաքացի է հոսանքահարվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տեղում բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել մոտ 30 տարեկան տղամարդուն, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Այրվացքաբանության ազգային կենտրոն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։