Մխիթարյանը մերժել է սաուդյան ակումբի առաջարկը
ՍպորտՄիլանի «Ինտերի» 34-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է սաուդյան ակումբ տեղափոխվել, որտեղ նրան խոստացել էին կրկնապատկել իր աշխատավարձը․ նա պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «ներաձուրիների» հետ։ Այս մասին հայտնում է FC Inter News-ը, փոխանցում է armsport-ը։
Ըստ աղբյուրի՝ արաբական ակումբներից մեկը, որի անունը չի նշվում, կապվել է կիսապաշտպանի գործակալ Ռաֆայել Պիմենտայի հետ և խաղացողին առաջարկել երկու տարվա պայմանագիր՝ կրկնապատկելով նրա ներկայիս աշխատավարձը (3 միլիոն եվրոյից մի փոքր ավելի մինչև 2024 թվականի հունիսը): Նման գրավիչ առաջարկը, հաշվի առնելով ֆուտբոլիստի տարիքը, չի գայթակղել Մխիթարյանին, որը դեռ չի ծրագրում հեռանալ Եվրոպայից և, մասնավորապես, «Ինտերից», որտեղ համարվում է առանցքային խաղացողներից մեկը։
Սակայն «Ինտերից» հետ պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունները կարող են դադարեցվել։ Ակումբը պատրաստ է կիսապաշտպանին առաջարկել մեկ տարվա պայմանագիր ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ, մինչդեռ Մխիթարյանի ներկայացուցիչները փնտրում են երաշխավորված երկու տարվա պայմանագիր։