Ֆիդանը նախազգուշացրել է Մերձավոր Արևելքում հակամարտության էսկալացիայի մասին
ԱշխարհԵթե Իսրայելը փորձի ոչնչացնել Իրանի միջուկային ներուժը, ապա հակամարտության՝ այլ երկրներ տարածվելու հավանականությունը կմեծանա, կարծում է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Իսրայելի ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կարող են ավելի ինտենսիվ դառնալ ԱՄՆ նախագահական ընտրությունների ավարտից հետո։
«Իսրայելի հիմնական նպատակը պաղեստինցիներին Գազայից Եգիպտոս և Արևմտյան ափից Հորդանան վտարելն է»,- Ֆիդանի խոսքերը մեջբերում է թուրքական Hurriyet-ը։
Բանն այն է, ընդգծում է Ֆիդանը, որ Իսրայելը շարունակում է ավելի ու ավելի շատ նոր պայմաններ առաջ քաշել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ բանակցություններում և դրանք օգտագործում է ժամանակ շահելու նպատակով՝ «իր ռազմական նպատակներին հասնելու համար»։
Այնուամենայնիվ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը պնդում է, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա։