Չիլիում ինքնաթիռը քիչ է մնացել վայր ընկնի պայուսակի պատճառով (տեսանյութ)
ԱյլՉիլիում Չայտենից Պուերտո Մոնտ չվերթի ժամանակ ուղևորներից մեկի պայուսակը դուրս է թռել Let L-410 ինքնաթիռից և բախվել շարժիչին։
Օդաչուին հաջողվել է պահպանել ինքնաթիռի կառավարումը և շտապ վայրէջք կատարել։
18 ուղեւորներից կամ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել։
Ավիաընկերությունը պարզաբանել է, որ թռիչքի ժամանակ բեռնախցիկի դուռը հանկարծակի պոկվել է, ինչի հետևանքով ուղևորներից մեկի իրերը դուրս են թռել ինքնաթիռից՝ բախվելով աջ շարժիչին։