Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տուժածներ
ԻրանԻրանի հյուսիսում գտնվող Գերմսար քաղաքի մոտ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 9 մարդ է տուժել։
Այս մասին հայտնում է İRNA գործակալությունը։
Նշվում է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։
Քաղաքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով մի շարք բնակելի շենքերում անջատվել է էլեկտրաէներգիան և ինտերնետը։
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Գերմսար քաղաքից 5 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է մոտ 49,4 հազար մարդ։