ԵԽ նախագահը հայտարարել է, որ ԵՄ–ն պետք է անվտանգության և պաշտպանության միություն ստեղծի
ԱշխարհԵվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է ստեղծել անվտանգության և պաշտպանության միություն, որը կլրացներ ՆԱՏՕ-ին: Այս մասին El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Եվրախորհրդարանի (ԵԽ) նախագահ Ռոբերտա Մեցոլան։
«ԵՄ-ն միշտ պետք է ավելի ուժեղ լինի (...) Եվ ես նույն բանն եմ ասում, երբ խոսքը վերաբերում է, օրինակ, իրական անվտանգության և պաշտպանության դաշինք ստեղծելուն, մի դաշինք, որը մենք վաղուց ենք պահանջում, որը կլրացներ ՆԱՏՕ-ին», - ասել է նա:
Մեցոլայի խոսքով՝ Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն և լինի հետևողական ու արդյունավետ։ Մեկնաբանելով ԱՄՆ ընտրությունները՝ քաղաքական գործիչն ասել է, որ ԵՄ-ն միշտ պետք է պատրաստ լինի փոփոխություններին՝ անկախ նրանից, թե ինչ կլինի հետո համաշխարհային ասպարեզում։ Նա նաև հույս է հայտնել, որ Եվրոպան և Միացյալ Նահանգները կշարունակեն համագործակցել։