Կինը ոգեշնչվել է հարևանուհու պատմությունից և գտել 40 տարի առաջ կորած իր քրոջը
ԱյլՀարավային Կորեայում հարազատ քույրերը, որոնց բաժանել են մանկության տարիներին, գտել են միմյանց գրեթե 40 տարի անց։ Այս մասին գրում է People-ը։
Դարրագ Հանանն ու Ջի Վոն Հան ծնվել են Հարավային Կորեայում մեկ տարվա տարբերությամբ, որդեգրվել տարբեր ընտանիքների կողմից և տեղափոխվել տարբեր երկրներ։ Հանանն ապրում էր ԱՄՆ-ում, իսկ Վոն Հան՝ Բելգիայում։ Երկու աղջիկներն էլ, ըստ նրանց, գիտեին, որ իրենք որդեգրված են, բայց միայն դեռահասության տարիքում են սկսել մտածել իրենց կենսաբանական ընտանիքի մասին։
2018 թվականին Հանանը հարազատներին գտնելու համար ԴՆԹ-ի նմուշ է հանձնել MyHeritage հատուկ ծրագրի շրջանակներում, սակայն այդ ժամանակ նրա ջանքերը դրական արդյունք չեն տվել: Որոշ ժամանակ անց Վոն Հան նույնպես սկսել է մտածել այդ մասին։ Նա հայտնել է, որ ոգեշնչվել էր իր հարևանուհու պատմությունից:
Վոն Հան նույնպես մասնակցել է MyHeritage ծրագրին և տեսել քրոջ տվյալները բազայում: Կինն անմիջապես գրել է նրան։ Հոկտեմբերի վերջին 39-ամյա Հանանը, ով կազմակերպում է թանգարանային ցուցահանդեսներ, և 38-ամյա Վոն Հան, ով աշխատում է խանութում, առաջին անգամ հանդիպել են Հարավային Կորեայի Սեուլի օդանավակայանում։
Հաղորդվում է, որ 2019 թվականին քույրերը նույնիսկ ֆիլմ են թողարկել՝ «Կորած կտորը» անունով։