Մակրոնը Նեթանյահուի հետ քննարկել է Իսրայելում իրավիճակը
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որի ընթացքում ևս մեկ անգամ դատապարտել է հրեական պետության դեմ իրականացված ահաբեկչությունները, հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
«Նա [Մակրոնը] վերահաստատել է իր խստիվ դատապարտումը ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացված ահաբեկչական հարձակումների կապակցությամբ և խորը մտահոգություն հայտնել պատանդների և վիրավորների ծանր վիճակի համար»,- ասվում է հայտարարության մեջ։