Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա. Սամվել Բաբայան
ՔաղաքականԱրցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ստորագրած փաստաթղթի չեղարկման հնարավորություն կա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրատվամիջոցների հետ զրույցում ասել է «Միասնական հայրենիք» կուսակցության առաջնորդ Սամվել Բաբայանը:
«Իրենք որ հրաման են ստորագրել, ստորագրել են, որ մինչև հունվարի 1-ը գործում է: Միակ լեգիտիմ մարմինը Արցախի ԱԺ-ն է, որը պետք է նայի էդ հրամանը, ուղարկի դատարան, կնայեն, թե որքանով է իրավական առումով համապատասխանում դա, կամ չի համապատասխանում: Հետո արդեն պառլամենտը կորոշի իր քայլերը: Եթե չի համապատասխանում՝ կհեռացնի նախագահին, կընտրի նոր մարմին, որը կկառավարի, կփորձի ամբողջ ժողովրդին վերաբնակեցնելու, կամ բանակեցնելու խնդիր լուծել»,- ասել է նա: