Հրդեհի ահազանգ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկում Բժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիս Որ սմարթֆոններն են ամենաշատը վաճառվում Cosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձը Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լուկեբայի ծառայություններով Ուելսի արքայադուստրը քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառման Դա դաս էր ինձ համար. Անչելոտի Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները Պուտինը Հյուսիսային Կորեայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր է ստորագրել Անկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներ ՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք․ Սոբյանին Շոյգուն կմեկնի Չինաստան՝ անվտանգության շուրջ բանակցությունների 

Ուր են և ինչու են լռում Հայաստանի խոշոր գործարարներն ու պաշտոնյաները. Մխիթար Մաթևոսյան

Վերլուծական

ԼՈւՐԵՐ.com-ը շարունակում է անդրադառնալ այն պաշտոնյաներին և գործարարներին, ովքեր երկար տարի զբաղեցրել են պետական կարևորագույն պաշտոններ, հարստություն և բիզնես են դիզել՝ Հայաստանի և Արցախի անունը հոլովելով, իսկ այսօր, երբ Արցախում տեղի է ունենում անթաքույց ցեղասպանություն, լռում են և նախընտրում են մնալ ստվերում:

Այսօր կանդրադառնանք Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանին, ով 1997-2012թթ. զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: 2012-2021թթ. եղել է «Մավշին» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրենը: Այսինքն, մինչ հեղափոխությունը Մաթևոսյանը գործարար է եղել, իսկ ահա հեղափոխությունից հետո սկսել է աշխատել ՔՊ հետ և 2021 թվականի դեկտեմբերի 5-ին ընտրվել է Վայք խոշորացված համայնքի ղեկավար:

Հայաստանի քննչական կոմիտեն 2019-ի օգոստոսին հաղորդեց, որ Վայոց ձորի մարզի քննչական վարչությունում բացահայտվել է «ՍՊ ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն կատարելու դեպքը: Վայքի մարզադաշտին կից շինության ու համայնքային նշանակության այգու բարեկարգման համար քաղաքապետարանի կողմից հայտարարված մրցույթում հաղթել է «Մավշին» ՍՊԸ-ն, և նշված սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը Վայոց Ձորի մարզպետարանին տրամադրվել է 120 միլիոն դրամ։ 2016 թ. մարտի 21-ից սեպտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում,  պետությունից խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու դիտավորությամբ, ՍՊԸ-ի տնօրենը շինարարական աշխատանքների կատարման ընթացքում ծավալաթերթ-նախահաշվով նախատեսված աշխատանքներ մասնակի կատարելու և չիրականացված աշխատանքները կատարողական թերթերում ներառելով, պետության միջոցներից ավել է ստացել ընդհանուր 4.055.498.4 ՀՀ դրամ գումար` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս»: «Մավշին» ՍՊԸ-ի տնօրենը եղել է Վայքի քաղաքապետՄխիթար Մաթևոսյանը, այս գործով նա եղել է մեղադրյալ, Մաթևոսյանին պատկանող շարժական ու անշարժ գույքի վրա արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասը վերականգնելու նպատակով։ 

Սակայն, գործի վարույթը կարճվել է՝ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ Մխիթար Մաթևոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ բնակարանի ու մեքենայի վրա դրված կալանքը վերացվել: Պետբյուջե վերականգնում չի եղել, քանի որ առերևույթ պատճառված վնասը՝ 2 միլիոն դրամը, նախաքննությամբ չի հիմնավորվել:

Մաթևոսյանը «Մավշինում» ոչ միայն տնօրեն է, այլև ընկերության սեփականատերն է։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մավշինը» հիմնվել է 2013-ին՝ Մխիթար Մաթևոսյանի կողմից։ Կանոնադրական կապիտալը 100 հազար դրամ է։ Ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինական, շինարարական աշխատանքներով, ակտիվորեն ընդգրկված է նաև Վայոց ձորի մարզում գնումների գործընթացին, իսկ այս տարի գնումներով կնքել է մոտ 89 միլիոն դրամի պայմանագրեր՝ հիմնականում Վայոց ձորում աշխատանքներ իրականացնելու համար։ Գրեթե բոլոր գնման գործընթացները կազմակերպվել են գնանշման հարցման եղանակով։ 

Ինչպես տեսնում ենք՝ նախկին իշխանությունների ղեկավարման տարիներին Մաթևոսյանի բիզնեսը ծաղկել է, և հեղափոխությունից հետո Մաթևոսյանը այս առումով ևս բողոքելու առիթ չունի: Բանն այն է, որ Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին: Սակայն, այս հանգամանքը որևէ կերպ պատկան մարմիններին չի հուզել և ուսումնասիրություն չի իրականացվել:

Թերևս հենց այս սկանդալներով և այդ սկանդալների հանդեպ իշխանությունների ու պատկան կառույցների լոյալությամբ էլ պայմանավորված է Վայքի համայնքապետի լռությունը, մի իրավիճակում, երբ Վայքը դարձել է հակառակորդի թերևս գլխավոր թիրախներից մեկը և այստեղ բնակվող քաղաքացիներn ապագայի փոխարեն ստացել են անորոշություն, երբ չգիտեն՝ վաղը կարթնանան իրենց տներում, թե ոչ: Այս իրավիճակում Մաթևոսյանը նախընտրում է լռել, լռել նաև Արցախում կատարվածի մասին, պատճառն էլ թերևս հասկանալի է՝ բիզնես է, ոչ մի անձնական բան: Նախկինում հաջողական գործարարն այսօր արդեն ի պաշտոն է ծաղկեցնում իր բիզնեսը՝ չխորշելով  այդ նպատակին ծառայեցնել նաև հարկատուների գումարները:

Շարունակելի...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Հրդեհի ահազանգ Արմավիրի մարզի ռեստորաններից մեկումԲժիշկը մահացել է բարդ վիրահատություն կատարելիսՈր սմարթֆոններն են ամենաշատը վաճառվումCosmic friend-ը՝ եվրատեսիլյան մեծ բեմում. տեղի է ունեցել Լեոյի առաջին բեմական փորձըՄադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լուկեբայի ծառայություններովՈւելսի արքայադուստրը քիմիաթերապիա անցնելուց հետո առաջին անգամ մասնակցել է խոշոր միջոցառմանԴա դաս էր ինձ համար. ԱնչելոտիԷլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեներըՊուտինը Հյուսիսային Կորեայի հետ փոխադարձ պաշտպանության պայմանագիր է ստորագրելԱնկախ խոչնդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներՌԴ ՀՕՊ ուժերը կասեցրել են Մոսկվայի ուղղությամբ թռչող ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք․ Սոբյանին Շոյգուն կմեկնի Չինաստան՝ անվտանգության շուրջ բանակցություններիԱրմավիր քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 88-ամյա քաղաքացունՄեծ երազանք․ չվախենալ քայլ անել դեպի հրաշքըՍուրբ Էջմիածնին ընծայաբերվել է Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքըԲիթքոինի գինն առաջին անգամ գերազանցել է 79,000 դոլարըԼեհաստանի վարչապետը վիրահատվել էԵրգչուհի Աստղիկ Սաֆարյանի նոր ֆոտոշարքըԱրսեն Խանջյանը` սամբոյի աշխարհի առաջնության փոխչեմպիոնՇվեդիան և Բրազիլիան պայմանավորվել են ռազմական և բեռնատար ինքնաթիռների մատակարարման մասինՄոնիկա Գրիգորյանը նշանադրվել էԻնչպես սկսվեց 44-օրյա պատերազմն ու ինչ ընթացք ստացավ․Փաշինյանի խոստումները և չստացված հաղթանակը (տեսանյութ)Ես ինքս կպատասխանեմ Իլհամին իր ձևով' ցույց տալով Ադրբեջանի ապագան. ՀոխիկյանՍահմանազատումն ամբողջովին ավարտելու համար կպահանջվի մոտ 80 տարի. Կիրանցի բնակիչՍուրենյանը` եղանակի մասինՆեթանյահուն երեք անգամ զանգահարել Է ԹրամփինՆոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կլինի Շվեդիայում«Շենգավիթ» ԲԿ-ում 5 կգ քաշով և 55 սմ հասակով փոքրիկ է ծնվելՌիհաննան ակնարկել է, որ հեռանում է երաժշտությունիցՎալենսիայում բազմահազարանոց բողոքի ակցիայի ժամանակ 30-ից ավելի ոստիկան է տուժել (տեսանյութ) Մայր Աթոռում կատարվել է միասնական աղոթք՝ գերեվարված հայորդիների ազատության համարՔննարկվել են Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցեր (տեսանյութ)Լարիսա Դոլինան վիճել է լրագրողի հետ «անձնական հարցի» պատճառովԱրտակարգ դեպք՝ Երևանում․ հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 31-ամյա տղամարդ Թրամփի որդին ծաղրել է ԶելենսկունՎրաստանի վարչապետը կմասնակցի Բաքվում կայանալիք COP29-ինԻտալիայում ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ թռչուններին բախվելու պատճառովՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի այրին պատմել է, թե ինչ է դերասանն ասել մահից առաջ Համլետ Սուքիասյանը և Աննա Մկրտչյանը՝ Սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներԿրեմլում բացատրել են Պուտինի «խաղադրույքը» Հարիսի հաղթանակի վրաՉեմ կարողանում թաքցնել ապրածս. ավելի լավ է լացեմ` թեթևանամ, քան ձևացնեմ ոչինչ չկա. Անահիտ Կիրակոսյան (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը կիրակնօրյա պատարագի է մասնակցել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցումՓաստաթղթերը ստուգելու նպատակով ինձ կանգնեցնելու իրավունք չունես․ Ռոման Երիցյանը՝ պարեկային ծառայողին (տեսանյութ) Իսրայելում բացահայտել են Ռուսաստանի հետ կապված Թրամփի ծրագիրըՎստահաբար կարող ենք փաստել, որ ՀՀ-ում տեղական ինքնակառավարման համակարգը կայացած է. Գնել Սանոսյան Աննա Հակոբյանը և Մելանյա Թրամփն՝ Աֆրիկայում (լուսանկարներ) Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Մոսկվայում տեղի է ունեցել համահայկական աղոթք՝ Բաքվում ապօրինի պահվող գերիների վերադարձի համար (տեսանյութ)Հայաստանը կորցնում է իր աշխարհաքաղաքական իմաստը. քաղաքագետ (տեսանյութ)
Ամենադիտված