ՌԴ ՊՆ–ն հայտարարություն է տարածել
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Ղարաբաղի տարածքում: Պահպանվում է Բաքվի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի պահպանմանը, հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում խնդիրների կատարումը։ Սեպտեմբերի 19-ից ի վեր, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում փակվել է ռուս խաղաղապահների 8 և 16 ժամանակավոր դիտակետ»:
«Երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով ճանապարհային ուղղություններով տեղադրվել է 14 հենակետ, այդ թվում՝ 8-ը՝ ադրբեջանական կողմի հետ համատեղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։