Դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա ազատազրկում է պահանջել
ԱրցախԱդրբեջանում տեղի է ունեցել Արցախից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով հերթական ապօրինի դատավարությունը։ Դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա ազատազրկում է պահանջել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատախազը հայտարարել է, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, 10-ը տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։
Ինչպես հայտնի է, Ադրբեջանը Վագիֆ Խաչատրյանին մեղադրում է, այսպես կոչված, «ցեղասպանության հոդվածով»։