Բաքվում կայացվեց Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավճիռը
ԱդրբեջանԲաքվում կայացվել է Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավճիռը։ Նա դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ինչպես հայտնել ենք, այսօր Բաքվում ընթացել է Արցախից առևանգված Վագիֆ Խաչատրյանի ապօրինի դատավարությունը։ Դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար 15 տարվա ազատազրկում էր պահանջել։ Նա հայտարարել էր, որ Վագիֆ Խաչատրյանն իր պատժի առաջին 5 տարին պետք է անցկացնի բանտում, 10-ը տարին՝ խիստ ռեժիմի գաղութում։
Վագիֆ Խաչատրյանն ասել էր, որ իրեն մեղավոր չի ճանաչում և դատարանին խնդրել էր արդարացնել իրեն: