Նորվեգիայում պատգամավորը գողություններ է կատարել խանութներից
ԱյլՆորվեգիայի միապալատ խորհրդարանի անդամ և «Rødt» արմատական ձախ կուսակցության նախկին նախագահ Բյորնար Մոքսնեսը, ով հինգ գողություն է կատարել մթերային խանութներից, խոստովանել է, որ հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի: Այս մասին օրենսդիրը խոսել է տեղական VG թերթին տված հարցազրույցի ժամանակ։
Ինչպես ասել է պատգամավորը, ինքը ստիպված է եղել «մի քանի դժվարին տարիներ» ապրել։ Այնուամենայնիվ, հետևանքները դեռևս իրենց զգացնել են տալիս՝ արտահայտված ապակառուցողական վարքագծով։
«Դրա վերջին դրսևորումը տեսանք վերջին դեպքում, մեկ ուրիշը տեսաք ամռանը։ <...> Իրոք, դժվար է ինքս ինձ և բոլորին խոստովանել, որ ես հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեմ», - ասել էՄոքսնեսը:
Նա հավելել է, որ գողությունների համար ստացել է 15 հազար կրոն (ավելի քան 1,3 հազար դոլար) տուգանք։ Ըստ հրապարակման՝ օրենսդիրը մթերային խանութներից գողացել է մեկ փաթեթ սաղմոն և վեց փաթեթ պանիր։
Հուլիսի վերջին նորվեգական NRK հեռուստաալիքը հայտնել էր, որ Մոքսնեսը որոշել է թողնել իր պաշտոնը՝ որպես «Rødt» կուսակցության ղեկավար։ Պատճառը ֆիրմային ակնոցների գողության համար պատգամավորի ձերբակալությունն է եղել։
Լրատվամիջոցների տվյալներով՝ պատգամավորը Hugo Boss ընկերությունից ակնոց է գողացել, որը լրագրողներն անվանել են Նորվեգիայի քաղաքականության մեջ ամենաանհեթեթ իրադարձություններից մեկը։